Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Մահվան վկայականը ստացողի անձնագիրը և նրա պատճեն,
2. Մահացածի անձնագիրը,
3. Բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Արթիկ համայնքի ՔԿԱԳ բաժնի հասցեն` Անկախության 24 , հեռախոս` 5-14-98, բաժնի պետ` Սուրիա Գասպարյան: