Շիրակի մարզի խոհանոցի գաղտնիքները
ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄ
Շատերը կարծում են, որ ագրոտուրիզմը դա սոսկ այն իրավիճակն է, երբ զբոսաշրջիկը գնում է գյուղ և սա կարելի է համարել, որ նա ագրոտուրիզմով է զբաղվում։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ. զբոսաշրջիկը կարող է գնալ գյուղ և հետաքրքրված լինել գյուղում եղած որևէ մշակութային կոթողով։ Ստացվեց, որ նա մշակութային տուր է ունեցել գյուղում։ Ագրոտուրիզմը, կամ ինչպես բառացի կարելի է թարգմանել գյուղատնտեսական զբոսաշրջությունը, զբոսաշրջության տեսակ է, որը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Աշխարհի տարբեր վայրերում, տարբեր տեսակի ագրոտուրիստական փորձառություններ են առաջարկում զբոսաշրջիկներին։Բնական է նաև, որ գնալով ավելի բազմազան են դառնում ագրոտուրիստական առաջարկները, որոնք հաճախ համադրվում են ոչ գյուղատնտեսական այլ զբաղմունքների հետ, օրինակ՝ հեծանվային զբոսանք դաշտերով, կամ ձկնորսություն։ Արթիկի տարածաշրջանում և Արթիկ համայնքում կան իրական հնարավորություններ զարգացնելու ագրոտուրիզմը։ Բայց մինչև գյուղատնտեսությունը ճանաչելը, անհրաժեշտ է հյուրերին ներկայացնել բնական միջավայրը, որը ազդում է մարդկանց բնավորության վրա, որն էլ իր հերթին հետք է թողնում նրանց կողմից վարվող գյուղատնտեսության, մշակույթի ու կենցաղի վրա։ Այստեղ է որ խառնվում են էկո, էթնո, ագրո, մշակութային և տուրիզմի այլ տեսակները՝ տալով զբոսաշրջիկին ամբողջական պատկերացում տվյալ տարածաշրջանի մարդկանց, նրանց ապրելակերպի և կենցաղի մասին։ Օրինակ՝ մեր համայնքի գյուղեր այցելող զբոսաշրջիկին չի հետաքրքրելու, թե գործարանում ինչպես է պանիր պատրաստվում, նրանց ավելի շատ հետաքրքիր է լինելու, թե ինչպես է այն ձեռքով պատրաստվում, իսկ այսօր մեր շատ գյուղերում հենց ամեն ինչ արվում է ձեռքով ու բարձր որակով։ Միաժամանակ՝ մեկօրյա տուր կազմակերպելով, կարելի է ցույց տալ, որ ճիշտ երթուղի ընտրելով, հնարավոր է արդյունավետ հանգիստ անցկացնել քաղաքից դուրս։ Օրինակ՝ կարող է կազմակերպվել հեծանվաարշավ կամ ձիարշավ Հառիճ-Արթիկ-Լեռնակերտ երթուղով /ամտառի հատվածով և ձորաբերանով/, որում անպայման կընդգրկվեն Հառիճավանքը և Լմբատավանքը։ Նամանատիպ երթուղին առանձնանում է այն հանգամանքով, որ ճանապարհի վրա տեղակայված են ագրոտուրիզմի պոտենցիալ հանգրվանները՝ հեռագնա արոտավայրերը, որտեղ մարդիկ իրենց անասուններն են պահում և տեղում էլ իրականացնում են նրանց կիթը, կաթի վերամշակման գործընթացը: Ագրոտուրերի շրջանակում կարելի է կազմակերպել նաև զբոսաշրջիկների կողմից հենց թոնրատանը լավաշ թխելու, իրենց ձեռքերով խմոր հունցելու և թարմ լավաշով և տեղական «հորած» պանիրով «բրդուճ» վայելելու տարբերակը։ Ագրոտուրիստների համար կարող են գրավիչ լինել մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունները, որտեղ զբոսաշրջիկը կարող է վայելել թարմ ու անարատ մեղրը, մասնակցել մեղրաքամի պրոցեսին, ականատես լինել մեղուների աշխատանքին։ Բնականաբար, այս տուրերին մասնակցողները կարող են նաև ձեռք բերել իրենց նախընտրած բարձրորակ գյուղմթերքները, մասնավորապես՝ մեղրը մեղրահացերով և շրջանակներով, ակնամոմը, մեղվաթույնը և այլն։ Հավելենք, որ տարածաշրջանում կարելի է զարգացնել նաև ագրոտուրիզմի հետ սերտորեն քայլող Էկոտուրիզմը։ Ի՞նչ է Էկոտուրիզմը հարցի պատասխանը ոչ բոլորը գիտեն, թեև հաճախ են կիրառում ամենատարբեր իրավիճակներում։ Էկոլոգիական տուրիզմը զբոսաշրջային ինդուստրիայի հատուկ ուղղություն է, ինչը իրենից ենթադրում է առաջին հերթին մարդ-բնություն ճիշտ փոխհարաբերությունը և դրանում առկա առարկաների և երևույթների ճանաչողությունը։ Սա զբոսաշրջության տեսակ է, որը ենթադրում է ճանապարհորդոություն դեպի բնության համամետաբար քիչ աղտոտված վայրերը, որտեղ ավանդական զվարճությունները և կենցաղային հարամարավետությունը մղվում են երկրորդային պլան։ Էկոտուրիզմի ծագումը, ձևավորումը և զարգացումը, այդ թվում նաև Հայաստանում, բացատրվում են նրանով, որ ժամանակի ընթացքում մեծացել է անհրաժեշտությունը շրջակա միջավայրի փոփոխությունների ուսումնասիրության և դրանք նվազագույնի հասցնելու համար։ Միջազգային հարթակներում հասարակությունը էկոտուրիզմին տալիս է հետևյալ սահմանումը կամ մեկնաբանությունը: Էկոլոգիական տուրիզմը՝ դեպի բնության տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն է, որը նպաստում է բնության պահպանությանն ու չի վնասում տեղաբնակների բարօրությունն ու բարեկեցությունը։ Հայտնի է նաև մեկ այլ սահմանում։ Ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի․ Էկոլոգիական տուրիզմԸ՝ զբոսաշրջության տեսակ է, որը ներառում է ճանապարհորդություններհամեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր՝ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար։ Ընդհանրապես՝ Հայաստանը յուրահատուկ երկիր է իր ամենատարբերվող բնությամբ և մաքրամաքուր օդով։ Հետևաբար՝ էկոտուրիզմի կազմակերպման լավագույն վայրը մնում են գյուղական շրջանները։Նրանից յուրաքանչյուրը ունի իրեն բնորոշ յուրահատուկ պատմություն, ավանդույթներ, սովորություններ, իրենց հատուկ ուտեստներ։Հյուրընկալ տեղաբնակները կստիպեն զբոսաշրջիկին զգալ ամենաջերմ ու հաճելի ակնթարթները և գեթ մեկ րոպե չհիշել տանից հեռու լինելու փաստի մասին։
,
.
Հյուրանոցներ
Օջախ Արթիկ, Երկաթուղային փ. 3, +374-244-56181, +374-93-424944 ԹուրԱրթիկ, Տուֆագործների փ. 3, + 374-244-56161
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Facebook
Location on Google Maps
YouTube