Հայտարարություն
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված շահերի բախման իրավիճակի առկայության վերաբերյալ
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման նպատակով, 2025 թվականի օգոստոսի 8-ին, Էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգով, հայտարարվել է ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/61ծածկագրով մրցույթ և հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 19-ը, հակադարձ աճուրդը՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին:
Հայտերի բացումը կատարվել է https://eauction.armeps.am/ համակարգի միջոցով:
Գնման ընթացակարգի սահմանված կարգով և ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել «ԱԴԱ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ն, որն էլ ՇՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/61 ծածկագրով մրցույթի միակ մասնակիցն է եղել: Գնահատող հանձնաժողովը հայտը գնահատել է բավարար: Սույն ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ «ԱԴԱ-ԳՐԻԳ» ՍՊԸ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: «ԱԴԱ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի տնօրենն է Արտյոմ Չարչյանը:
Ես՝ Անանիկ Ռաֆիկի Ոսկանյանս և Արտյոմ Գագիկի Չարչյանը հանդիսանում ենք Արթիկ համայնքի ավագանու նույն խմբակցության անդամներ:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների՝ հայնում եմ, որ որպես պատվիրատուի ղեկավար՝ ունեմ փոխկապակցվածություն «ԱԴԱ-ԳՐԻԳ» ՍՊԸ ընկերության տնօրենի հետ և հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ: