18.06.25
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստի հրավեր
|
📝 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի հունիսի 24-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի վերջին նիստը:
|
|
18.06.25
<<7 քար>> բակային խաղերի փառատոն
|
💥 💫 Հունիսի 21-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում տեղի է ունենալու <<7 քար>> բակային խաղերի փառատոնը։✨️ 🎉 Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 14։30-ին։ Միջոցառման հյուրերն են լինելու <<Նավակատիք>> կրթամշակութային կենտրոնը, <<Մենք>> ազգային պարի խումբը, <<Հրայրք>> պարի խումբը։✨ 🪁️ Բարձր տրամադրությունն ապահովելու են <>-ը և դիջեյ Stavros-ը։Փառատոնի ընթացքում հնչելու են սիրված կատարումներ, որոնք ստեղծելու են անմոռանալի մթնոլորտ։💥 💫Այս փառատոնը յուրահատուկ հնարավորություն է` վերհիշելու մանկությունը, ձեռք բերելու նոր ընկերներ, վայելելու ուրախ ու բովանդակալից օր։Սիրով սպասում ենք բոլորին <<7 քար>> ...
Մանրամասն |
|
16.06.25
Ուժեղ պտտահողմ Արթիկ համայնքում
|
❗️❗️❗️Այսօր` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ ❗️❗️❗️Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։ ❗️❗️❗️Պտտահողմի պատճառած վնասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում` խնդրում ենք զանգահարել` ☎️ 094-52-10-03։
|
|
16.06.25
Աշխատանքային շրջայց պտտահողմից տուժած վայրեր
|
⛈️🌪🌩 Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր, արմատախիլ արել ծառեր։Համայնքի ...
Մանրամասն |
|
16.06.25
Հեղեղատարների մաքրման աշխատանքներն Արթիկ համայնքում շարունակվում են
|
🔸️🚜 Շարունակելով հեղեղատարների և գյուղամիջյան ոռոգման ցանցերի մաքրման աշխատանքները` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ը մաքրել է Փանիկ, Սպանդարյան, Գետափ, Արևշատ, գյուղերի ոռոգման ցանցերը։ 🔸️🚜Աշխատանքները շարունակական են և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
13.06.25
Տեղի է ունեցել Պեմզաշենի արվեստի դպրոցի դուդուկի բաժնի հաշվետու համերգը
|
🎶💐🎶 Պեմզաշենի արվեստի դպրոցի հաշվետու համերգին լեփ-լեցուն էր Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճը։ Հանդիսատեսն եկել էր ունկնդրելու հայկական ծիրանափողի կախարդիչ մեղեդիներն արվեստի դպրոցի սաների, նրանց ուսուցիչների և մարզի հայտնի դուդուկահարների կատարմամբ։🎶💐🎶 Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը ներկա էր համերգին։Արվեստի դպրոցի տնօրեն Աննա Համբարյանի կազմակերպած, դուդուկի բաժնի ուսուցիչ Մկրտիչ Հարությունյանի և դհոլի բաժնի ուսուցիչ Միսակ Մկրտչյանի գեղարվեստական ղեկավարությամբ միջոցառումը դարձավ արվեստի յուրահատուկ կամուրջ, որը հայկական ծիրանափողի մեղեդիներով միավորեց ոչ միայն Արթիկ համայնքի արվեստագետներին, այլև համույթների ...
Մանրամասն |
|
13.06.25
Արթիկ համայնքում ամփոփվել են ԵՄ Կայուն Էներգիայի օրերը
|
🌍☀️🍀 Հունիսի 12-ին Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում տեղի ունեցած միջոցառմանն ամփոփվել են Արթիկ համայնքում <<ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) 2025>> շրջանակում կազմակերպված միջոցառումները։Միջոցառմանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանը, Արման Աջամօղլյանն, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, համայնքապետարանի աշխատակիցները։Թղթի, պլաստիկի և կտորի թափոններից պատրաստված խաղալիքների և այլ աշխատանքների ցուցահանդեսին մասնակցել են բոլոր մանկապարտեզները, արվեստի դպրոցները, Արթիկի թիվ 6 հիմնական դպրոցի էկոակումբը, <<Ընտանիք-համայնք>> ՀԿ-ի Արթիկի մասնաճյուղը: ☀️🍀 Թափոններից ստեղծված ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |