ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման և հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով, 2025 թվականի մայիսի 16-ին, բաց մրցույթի ընթացակարգով, հայտարարվել է ՇՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-25/43 ծածկագրով մրցույթ և հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի հունիսի 16-ը:
Հայտերի բացումը կատարվել է https://www.armeps.am/epps/home.do համակարգի միջոցով:
Գնման ընթացակարգի սահմանված կարգով և ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել «Ճանշին» ՓԲԸ-ն, որն էլ ՇՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-25/43 ծածկագրով մրցույթի միակ մասնակիցն է եղել:
Գնահատող հանձնաժողովը հայտը գնահատել է բավարար: Սույն ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ «Ճանշին» ՓԲԸ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: «Ճանշին» ՓԲԸ-ի տնօրենն է Տիգրան Բաղդասարյանը:
Ես՝ Անանիկ Ռաֆիկի Ոսկանյանս, և Տիգրան Վահագնի Բաղդասարյանը հանդիսանում ենք Արթիկ համայնքի ավագանու նույն խմբակցության անդամներ:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների՝ հայտնում եմ, որ որպես պատվիրատուի ղեկավար՝ ունեմ փոխկապակցվածություն «Ճանշին» ՓԲԸ ընկերության տնօրենի հետ և հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ: