Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Որակավորման պահանջները. նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Դիմումների և փաստաթղթերի ընդունումը՝ 2025 թվականի դեկտեմբերի 17-ը ներառյալ:
Մրցույթն անցկացնելու վայրը, օրը, ժամը. 2025 թ դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 11։00:
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սպանդարյան 18 փ․, 3 մանկ․:
Մանրամասները՝ առդիր էլեկտրոնային նյութում: