ՀՀՇՄ Արթիկի համայնքապետարանում 25/09/2025թ. ժամը 11։00–ին տեղի կունենա ՀՀՇՄ Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերից անշարժ գույքի աճուրդ-վաճառք:
Հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, համայնք Արթիկ Արթիկ ք. Աբովյան փողոց 6/4 հողամաս, 08-002-0040-0150 կադաստրային ծածկագիր, 0.00198 հա մակերես, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության, օգտագործման տրամադրման նպատակը՝ բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը` 57 200 ՀՀԴ:
Նախավճարը՝ մեկնարկային գնի 50%–ի չափով, մասնակցության վճարը՝ 10000 ՀՀԴ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի մասնակիցները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Անշարժ գույքերի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունումը մինչև 19/09/2025թ. ժամը 18:00-ին: Մանրամասները՝ +244 5 20 21 հեռախոսահամարով: