Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, Առևտրի և սպասարկման բաժին.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, Առևտրի և սպասարկման բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: Արթիկ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք մեկ տարվա համար հետևյալ դրույքաչափերով.
1. առևտրի օբյեկտների համար` 25 000դրամ
2.հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50000 դրամ
3. բաղնիքների /սաունաների/ համար` 200000 դրամ
4. խաղատների կազմակերպման համար` 500000դրամ
5. շահումներով խաղերի կազմակերպման համար` 250000դրամ
6. վիճակախաղերի կազմակերպման համար` 100000դրամ
Արթիկ համայնքի Առևտրի և սպասարկումների բաժնի հասցեն է` Ազատության .հրապարակ 1, քաղաքապետարան, 2-րդ հարկ, 15 սենյակ, հեռախոս` 5-20-45, բաժնի պետ` Հրանտ Ղազոյան: