Երեխային <<Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից` ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին
2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին:
Ընդունելության համար կարելի դիմել մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը: <<Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի ուսման վարձավճար է սահմանված ամսեկան 2500-4000 ՀՀ դրամ: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, Արթիկի համայնքապետարանի հաշվեհամարին:
Դպրոցում գործում են հետյյալ բաժինները՝
1. Դաշնամուրային բաժին՝ 4000 ՀՀ դրամ
2. Վոկալ բաժին՝ 3500 ՀՀ դրամ
3. Լարային բաժին/ջութակ, քանոն/՝ 2500 ՀՀ դրամ
<<Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի հասցեն է Բաղրամյան 8 , հեռախոս` 077771098, տնօրեն` Վահիդա Կարախանյան