«Արտբազ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արթիկի բազալտների հանքավայրից արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. մայիսի 13-ին՝ ժամը 14:30-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արտբազ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արթիկի բազալտների հանքավայրից արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արթիկի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ envexpertise@env.am):