ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի հաստիքը զբաղեցնելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքը զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամբարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազներեքտարվաստաժ` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի՝ սահմանված 1 դրույք՝ 2 աշխատող, յուրաքանչյուրը՝ 0,585
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հունվարի 13-ից մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00 - 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22.10.2024 թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի(https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա 2025թ.-ի փետրվարի 11-ին ժամը 11։00–ին ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Սպանդարյան, փ.18,3 մանկ․: Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.artik.am և shirak.mtad.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել+37494510563, +37477269259
Տնօրեն՝ Սուսաննա Եղոյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան, փ.18 3 մանկ․:
Էլ. փոստ` spandaryan.hoak@gmail.com