ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի հաստիքը զբաղեցնելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա՝
բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0,5 դրույք
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հունվարի 13-ից մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00 - 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22.10.2024 թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի(https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա 2025թ.-ի փետրվարի 11-ին ժամը 11։00–ին ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի<<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք,գյուղ Սպանդարյան, փ.18,3 մանկ․:Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.artik.am և shirak.mtad.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել+37494510563, +37477269259
Տնօրեն՝ Սուսաննա Եղոյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սպանդարյան, փ.18 3 մանկ․:
Էլ. փոստ` spandaryan.hoak@gmail.com