Հավելված
Արթիկ համայնքի ղեկավարի
2024 թվականի դեկտեմբերի 27-ի
N 2610-Ա որոշման
Հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի
«Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան
նախադպրոցական ուսումնական հաստատություն»
համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի
թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունի՝
Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի՝
1) Բարձրագույն կրթություն.
2)Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
3) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
4) Տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք և այլ իրավական ակտեր/:
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն. 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտհմտություններ. 5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,
1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պաճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4)65 տարինլրացածքաղաքացիները.
5)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1)դիմում.
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4)ինքնակենսագրություն.
5)անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) բնօրինակները և պատճենները.
6)տեղեկանք մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետը՝ 16.01.2025թ. ժամը 18:00-ն:
Մրցույթը տեղի կունենա՝ 31.01.2025թ.-ինժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարան, նիստերի դահլիճ:
Հեռ.` (0244) 5 20 21
Վեբկայք` www.artik.am
Էլ. փոստ` artikmun@mail.ru
Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ