ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«ՌՊՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի «ՏՈՒՖԱՁՈՐ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՌՊՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի «ՏՈՒՖԱՁՈՐ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արթիկի համայնքապետարանի (artik.am) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):
Նախագիծը՝ առդիր նյութում:
|