ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչիթափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքը զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ
բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքումֆիզիկականկուլտուրայիհրահանգչիառնվազներեքտարվաստաժ` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքի համար սահմանված է 0․25 դրույք:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 18-ից հուլիսի 16-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00 - 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնքի <<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա հուլիսի 19-ին ժամը 11։30–ին<<Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք, գյուղ Սպանդարյան, փ.18, 3 մանկ․:Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել+374 94510563
Տնօրեն՝ Սուսաննա Եղոյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզԱրթիկ համայնք գյուղ Սպանդարյան, փ.183մանկ․:
Էլ. փոստ` spandaryan.hoak@gmail.com