<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> որոշման(որոշումը խմբ. 28.12.23թN 2343Ն) սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա ՀՀ «Պավելտուս»ՍՊԸ-ի կողմից ներկայացված Պեմզաշենի պեմզաների հանքավայրի շահագործման համար օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու և արդյունահանում կազմակերպելու նպատակով նախատեսվող գործունեության ծրագրերի շրջանակներում կատարվելիք աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 1-ինհանրային լսում: Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման համար կարող եք մինչև ս/թ հունիսի 25-ը գրավոր ներկայացնել Արթիկի համայնքապետարան կամ ուղարկել artikmun@mail.ru էլ. հասցեին: Մանրամասները՝ 0244 5 20 21 հեռ. համարով: