ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության երաժշտության դաստիարակի և ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի հաստիքը զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի հաստիքի համար սահմանված է 0,5 դրույք, իսկ ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի հաստիքի համար` 0,25 դրույք:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00-17:30-ը, բացի ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Գեղանիստի ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 3-ին ժամը 11։00 –ին <<Գեղանիստի ՆՈՒՀ>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Գեղանիստ, 1 փողոց, 6/1
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել+374-93-362-147
Տնօրեն՝ Մարինե Սարգսյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Գեղանիստ, 1 փողոց, 6/1
Էլ. փոստ` geghanisti.mankapartez@mail.ru