Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու
2024 թվականի փետրվարի 20-ի
թիվ 40-Ա որոշման
Հավելված 2
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդիմասինհրապարակայինծանուցման
1.Աճուրդիանցկացմանօրը` 2024 թվականի մարտի 11-ին, ժամը 11-00-ին:
2.Աճուրդի կազմակերպիչը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ):
3.Աճուրդի անցկացման վայրը /հասցեն/` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1 (Արթիկի համայնքապետարանի շենք):
4.Աճուրդի ձևը և անցկացման կարգը` դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը, որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին:
5.Աճուրդիդրվածգույքի նկարագրությունը
CHEVROLET NIVA 21230 մակնիշի (նույնականացման կոդ` X9L21230050079636) թեթև մարդատար ավտոմեքենա 2005թ., գինը՝ 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ
6.Աճուրդի պայմանները`
1)Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2) Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`
- հայտ` սահմանված ձևանմուշով,
- ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճե,
- իրավաբանական անձանց և համայնքների համար` ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
- աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրոգիրը,
- նախավճարի մուծման անդորրագիրը:
3) Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Արթիկի համայնքապետարանում` աճուրդային հանձնաժողովի կողմից 2024 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի մարտի 7-ը ներառյալ` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11:00-ից մինչև 16:00-ն:
4) Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
5) Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
6)Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ:
7)Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:
8) Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2024 թվականի փետրվարի 22-ից մինչև մարտի 7-ը ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում` համայնքապետարանի բակում:
9)Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:
Մանրամասների համար զանգահարել 024452021 հեռ համարով