Արթիկի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձիք կարող են Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծին ծանոթանալ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև Արթիկ համայնքի պաշտոնական համացանցային կայքում /www.artik.am/ և դրա վերաբերյալ մինչև ս/թ փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ուղարկելով համապատասխան էլեկտրոնային հասցեին (artikmun@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Արթիկի համայնքապետարան: 2024թ. փետրվարի 19-ին` ժամը 14:00-ին Արթիկի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենան Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի հանրային քննարկումները /հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք, Արթիկ, Ազատության հրապարակ 1/:
Նախագիծը՝ առդիր էլեկտրոնային նյութում: