«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ.N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 12։00-ին Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/։
Նախատեսվող գործունեության տեղեկատվության վերաբերյալ զանգահարել՝ 099-42-62-36, 091-58-82-11 հեռախոսահամարներին։
Նախագիծը՝ առդիր էլեկտրոնային նյութում: