Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով՝ ս/թ նոյեմբերի 28-ին ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք Արթիկ. Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկի ավագանու արտահերթ նիստ:
Օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2023 թվականի վարձատրության ամսական չափը սահմանելու մասին
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2023 թվականի համար տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,