Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով՝ ս/թ նոյեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք Արթիկ. Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: