<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը` 12։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում (ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ազատության հր. 1) տեղի կունենա հանրային լսումներ:
Օրակարգում՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի <<ՋՈՒՆԱ>> տեղամասում 2022-2023 թթ.. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով <<ՋՈՒՆԱ>> ՍՊԸ-ի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով ներկայացված աշխատանքային ծրագրի վերաբերյալ 1-ին հանրային քննարկում /լսում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ինչպես նաև ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011220218: