Հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի հաստիքը զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի հաստիքի համար սահմանված 0.5 դրույք:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ ապրիլի 15-ից մայիսի 14-ը ներառյալ` ամեն օր ժամը 9:00-17:30-ը, բացի ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի (https://escs.am/am/news/11978):
Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 20-ին ժամը 11։30–ին <<Փանիկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ- ում /հասցե ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ, 1-ին փ. 2 փկղ./4: Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, www.artik.am կայքերում։
Տեղեկությունների համար զանգահարել+374 94376655
Տնօրեն՝ Անուշ Մելքոնյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ, 1 փ.2 փկղ/4:
Էլ. փոստ` paniki.mankapartez@mail.ru