<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022 թ. սեպտեմբերի 30-ին, ժամը` 11։30-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում (ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ազատության հր. 1) իրականացվելու է <<Հայնախագիծ>> ԲԲ ընկերության կողմից ներկայացվող Շիրակի մարզի <<Շիրակ-9>>, <<Շիրակ-10>>, <<Շիրակ-11>> միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրության քննարկումներ։
Փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել Արթիկի համայնքապետարան: