Հանրապետությունում սակավաջրության և շոգ եղանակի հետևանքով առաջացած անասնակերի պակասը լրացնելու համար ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերելու տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել խտացրած կերի գնի շուրջ 30% սուբսիդավորում (մատակարարների միջոցով վաճառքը կազմակերպելու եղանակով), որի պայմաններում 1 կգ համակցված կերը տնտեսավարողներին հասանելի կլինի շուրջ 140 դրամ։
Տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին խնդրում ենք մսուրային (ձմեռացման) շրջանում կովերի կերակրման համար անհրաժեշտ համակցված կերերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժին: