Հինգ տարի պաշտոնավարումից հետո ս/թ նոյեմբերի 14-ին ավարտվեցին Մխիթար Վարագյանի՝ որպես Արթիկ համայնքի ղեկավարի լիազորությունները, և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Արման Աջամօղլյանին (16 Նոյեմբերի 2021, 1303 – Ա որոշում):
Առջևում ՏԻՄ ընտրություններն են, և դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների արդյունքում Արթիկ խոշորացված համայնքն ունենալու է ավագանու 27 անդամ, ովքեր կընտրեն համայնքի նոր ղեկավար: Արթիկ խոշորացված համայնքը միավորելու է Արթիկ համայնքը և տարածաշրջանի 23 գյուղական համայնքները:
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1 դաշինք՝ «Միասնական Արթիկ» դաշինքը և 5 կուսակցություն՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: