|
04.11.25
Էլեկտրական շչակի փորձարկում
|
|
📢📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️Տեղեկացնում ենք Արթիկ համայնքի բնակիչներին, որ 2025 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, փորձարկվելու է Արթիկ քաղաքի Սվերդլովի 2 հասցեում գտնվող Հայփոստի շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը։
|
|
|
02.11.25
Նոյեմբերի 2-ին բացվել է Արթիկ համայնքի գյուղմթերքի շուկան
|
|
🍎🍇🍋 Այսօր Արթիկ քաղաքի էստակադայի մերձակա հատվածում հանդիսավոր պայմաններում բացվել է Արթիկ համայնքի #գյուղմթերքի_շուկան։Շուկայի բացմանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, գյուղերի վարչական ղեկավարները։Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել UNDP (ՄԱԶԾ)-ի գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, և գենդերային հավասարության պորտֆելի մոնիթորինգի և հաշվետվողականության մասնագետ Մարիաննա Ավդալյանը։🍅🫐 🥦 Համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսավորմամբ` «Դիմակայունություն բոլորի համար» ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Նոյեմբերի 2-ին բացվելու է Արթիկի գյուղմթերքի շուկան
|
|
🍏🍇🥭 Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, բացվելու է Արթիկ քաղաքի էստակադայի մերձակա հատվածում կառուցված գյուղմթերքի շուկան։ 🍅🫑🍋 Սիրով հրավիրում ենք համայնքի բնակիչներին` մասնակցելու շուկայի բացմանը և գնումներ կատարելու։ 🍊🫐🍒Շուկան հնարավորություն է ընձեռելու գյուղմթերք արտադրողներին իրենց ապրանքն իրացնել քաղաքակիրթ պայմաններում, իսկ բնակիչներին` մատչելի գներով գյուղատնտեսական մթերքներ ձեռք բերել անմիջապես արտադրողից։ 🔍 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` ☎️ 055-05-05-45:
|
|
|
28.10.25
Մեկնարկել են Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները
|
|
🏗🏫Արթիկ քաղաքում մեկնարկել են Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է շենքի դռների և պատուհանների փոխարինում, տանիքի հիմնանորոգում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառույցի ներսի հատվածի հարդարում, սանհանգույցների և դահլիճի հիմնանորոգում։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կենտրոնն ապահովվելու է անհրաժեշտ գույքով։
|
|
|
23.10.25
<<Ոսկե աշուն>> միջոցառումն Հոռոմ գյուղում
|
|
🍁🏵🍂 Աշնան գույներով և բազմազանությամբ․ «Ոսկե աշունը» Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի մանկապարտեզում։ 🍁🍂 Այսօր Հոռոմ գյուղի մանկապարտեզն իր հյուրընկալ դռներն էր բացել բոլորի առջև` կազմակերպելով «Ոսկե աշուն» միջոցառումը, համախմբելով ծնողական հանրույթին ու երեխաներին մեկ միասնական գաղափարի շուրջ:
|
|
|
23.10.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանի և համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
|
22.10.25
<<Ոսկե աշուն>> գունեղ միջոցառումը Գեղանիստ գյուղում
|
|
🍁🍂🏵 Այսօր Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Գեղանիստ գյուղ` մասնակցելու աշնան բերք ու բարիքի «Ոսկե աշուն» խորագրով գունեղ միջոցառմանը։Գեղանիստ գյուղի «Արեգա» մանկապարտեզում կազմակերպված միջոցառմանը ելույթ են ունեցել հաստատություն հաճախող երեխաները, պարային և ելույթային համարներով հանդես են եկել Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաները։ 🍁🍂 Տաղավարներում ներկայացված են եղել գյուղի բնակիչների ձեռքի աշխատանքները, աշնան բերք ու բարիքը։ ️Միջոցառումն անցել է տոնական մթնոլորտում, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը մոտեցել է տաղավարներին, ծանոթացել տոնավաճառում ներկայացված աշխատանքներին և գյուղմթերքին, զրուցել ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |