07.05.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում >> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️գյուղամիջյան առուների մաքրում Անուշավան գյուղում, ✔️կոյուղագծի կառուցում Նահապետավան գյուղի մանկապարտեզի համար, ✔️ջրագծերի վերանորոգում, հարակից դետալների նորերով փոխարինում Արևշատ գյուղում, ✔️գիշերային լուսավորության ցանցի նորոգում և լապտերների փոխարինում Արևշատ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
06.05.24
Լիդա Հակոբյանը հաղթել է <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում
|
💃Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` ի դեմս համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, շնորհավորում է Լիդա Հակոբյանին` <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում հաղթելու, Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։ Ցանկանում ենք Լիդային նոր վերելքներ և հաղթանակներ պարարվեստի բնագավառում։
|
|
04.05.24
Մայիսի 4-ին Արթիկ համայնքը մասնակցել է մարզային շաբաթօրյակին
|
2024 թվականի մայիսի 4-ին Արթիկ համայնքը մասնակցել է մարզային շաբաթօրյակին։ Շաբաթօրյակն Արթիկ համայնքում շարունակվել է մինչև հորդառատ անձրևը։ Եղանակային պայմաններից ելնելով` համայնքում նախատեսված ծառատունկը հետաձգվել է։ Շաբաթօրյակին մասնակցություն են ունեցել` ✔Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը, ✔համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, ✔տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։
|
|
03.05.24
Մայիսի 2-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
|
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային և անձնական խնդիրներով: Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարարականներ։
|
|
03.05.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜️<<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️սանիտարական մաքրման աշխատանքներ Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում և Անուշավան գյուղում, ✔️գիշերային լուսավորության ցանցի նորոգման, լապտերների փոխարինման աշխատանքներ Անուշավան գյուղում։ ❗️Աշխատանքները կրելու են պարբերական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի գյուղերում։
|
|
02.05.24
Շիրակի մարզպետի որոշմամբ` մայիսի 4-ը հայտարարվել է մարզային շաբաթօրյակի և ծառատունկի օր
|
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով մարզի տարածքում ի հայտ եկած աղտոտվածության խնդիրը` Շիրակի մարզպետի որոշմամբ` մայիսի 4-ը հայտարարվել է մարզային շաբաթօրյակի և ծառատունկի օր։Արթիկ համայնքի ղեկավարի կարգադրությամբ` ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով` Արթիկ համայնքում մարզային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով։Շաբաթօրյակը և ծառատունկը համայնքում մեկնարկելու են ժամը 10:00-ին։Շաբաթօրյակին և ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենալու`✔Արթիկ համայնքն` Արթիկ քաղաքը և համայնքի գյուղերը, ✔️Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը,✔համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, ✔տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։Հորդորում ենք ...
Մանրամասն |
|
02.05.24
Կառավարությունն 18 մլն 281 հազար դրամ է նախատեսել Փանիկ գյուղի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելուն
|
Կառավարության այսօրվա որոշմամբ` 18 մլն 281 հազար դրամ է նախատեսվել Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` Փանիկ գյուղի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով: 🌐Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |