28.11.24
Կառավարության այսօրվա որոշմամբ` գումար է հատկացվել Արթիկ համայնքում իրականացված ծրագրերի համաֆինանսավորմանը
|
📝Կառավարության այսօրվա որոշմամբ` 🔶️Արթիկ համայնքի <<Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում` ասֆալտապատման միջոցով>> ծրագրի համաֆինանսավորմանը հատկացվել է 114 մլն 541 հազար դրամ, 🔶️Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ/ ծրագրին` 46 մլն 611 հազար դրամ, 🔶️Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Գեղանիստ/ ծրագրին` 9 մլն 57 հազար դրամ։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
27.11.24
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անցկացրած հերթական աշխատանքային խորհրդակցությանը
|
✅️Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անցկացրած հերթական աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև համայնքների ղեկավարները և աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:✔️Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է ճանապարհների սպասարկմանը` նշելով, որ բոլոր պատասխանատու կառույցները պետք է անեն հնարավորը ձմեռային սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար` հորդորելով համայնքների ղեկավարներին ներհամայնքային ճանապարհների մաքրմանը ևս ուշադիր լինել։✔️Այնուհետև քննարկվել են նախորդ գործակարգավարական խոհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների արդյունքները, մարզպետը հետաքրքրվել է Վարչապետի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ...
Մանրամասն |
|
26.11.24
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը
|
✅Այսօր Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 38 նախագիծ, որոնք նախօրոք քննարկվել էին ավագանու հանձնաժողովներում և ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 🎞 Արթիկ համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը` հետևյալ հղումով 👉Արթիկի համայնքապետարան / Artik municipality-YouTube/
|
|
25.11.24
Արթիկի մարզահամալիրի ծանրամարտիկները գրանցել են հերթական հաղթանակը
|
🏋♂️Նոյեմբերի 21-ից 23-ը Գյումրիում` Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, անցկացվել է ծանրամարտի բաց առաջնություն։ Մրցաշարին մասնակցել են նաև <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի ծանրամարտիկները։ 🥇🥈🥉Հաստատության սաներից Սևակ Փոստոյանը գրավել է առաջին տեղը, Ալիկ Պապոյանը` երկրորդ, իսկ Հովիկ Աղոյանն` երրորդ։ Տղաների մարզիչն է Խոսրով Նազարյանը։
|
|
24.11.24
Արթիկ համայնքի թիմը մասնակցել է <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> խաղին
|
🎓Արթիկ համայնքի թիմը` համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանի գլխավորությամբ, մասնակցությամբ` համայնքի ղեկավարի օգնականներ Սևակ Պետոյանի, Տաթևիկ Չարչյանի, համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակից Արայիկ Հարությունյանի, <<Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանի, նոյեմբերի 23-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի Գյումրու մասնաճյուղի կողմից կազմակերպված <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> խաղին։Խաղին մասնակցել են նաև Շիրակի պետական համալսարանի, Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, ինչպես նաև մարզի բժիշկներից բաղկացած թիմերը։ Արթիկ համայնքի թիմն արժանացել է խաղի խորհրդանիշի տեսքով ...
Մանրամասն |
|
20.11.24
Հանրային քննարկման հրավեր
|
❗️<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սարատակ գյուղի վարչական կենտրոնում տեղի է ունենալու <<Անդրեաս և ընկերներ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրում կառուցվող դպրոցի աշխատանքային նախագծին նախնական համաձայնություն տալու մասին հանրային լսման 1-ին փուլը։ Մանրամասների համար զանգահարել` ☎️098-41-78-52, ☎️0244-5-20-21:
|
|
20.11.24
Արթիկ համայնքի ավագանու հերթական նիստի հրավեր
|
❗Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |