10.12.24
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրերով է պարգևատրել Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի և Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցի դասատուներին և սաներին
|
📜Մատաղ սերդնի դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի, Թբիլիսիում և Քոբուլետիում կայացած միջազգային մրցույթ-փառատոններին լավագույն մասնակցության համար` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրերով է պարգևատրել Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի և Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոցի դասատուներին և սաներին։Պատվոգրերը նրանց են հանձնել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն և աշխատակազմի պատասխանատուները` փոխանցելով մարզպետի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նոր ձեռքբերումներ են մաղթել նաև Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանն ու աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։Մշակութային կենտրոնների սաները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար` ...
Մանրամասն |
|
07.12.24
Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին
|
Գյումրի են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ պատգամավորների, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ ծաղիկներ է դրել, հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
06.12.24
Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանն անցկացվելու է շախմատի մրցաշար
|
♟️♟️Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանն անցկացվելու է արագ շախմատի առաջնություն` առանց տարիքային սահմանափակումների։ ♟️Առաջնությունն անցկացվելու է 2 օրով`️ 🔹️դեկտեմբերի 12-ին` ժամը 14։00-ին, անցկացվելու է աղջիկների առաջնությունը, 🔹️դեկտեմբերի 13-ին` ժամը 14։00-ին, տղաների առաջնությունը։ ♟️Մասնակցել ցանկացողները գրանցվելու համար պետք է ներկայանան Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 17։00-ն։ ♟️Մրցույթի օրը մասնակիցները պետք է ժամանեն մշակույթի տուն ժամը 13։00-ին։ 🔍Մանրամասների համար զանգահարել` ☎️098-89-99-85:
|
|
06.12.24
Ֆասթ Բանկի <<Արթիկ>> մասնաճյուղը վերաբրենդավորվել է
|
✅️Այսօր Արթիկ քաղաքի Երկաթուղայինների փողոց 2/2 հասցեում տեղի է ունեցել Ֆասթ Բանկի <<Արթիկ>> մասնաճյուղըի վերաբրենդավորման միջոցառումը:Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի հետ մասնակցել է մասնաճյուղի վերաբրենդավորման արարողությանը։Արարողությանը ներկա են եղել Ֆասթ Բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչները, Արթիկ համայնքի գործարարները, ֆինանսական ոլորտի մասնագետներ։Ֆասթ Բանկի նորաբաց մասնաճյուղն ունի 17 աշխատակից, աշխատելու է 24 ժամ, մատուցելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:Իր խոսքում` համայնքի ղեկավարը կարևորել է Ֆասթ Բանկի մասնաճյուղի բացումն ...
Մանրամասն |
|
05.12.24
Հանրային քննարկման հրավեր
|
❗️Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 17-Ն որոշմամբ հաստատված կարգի` Արթիկի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկմանը։ Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին` ժամը 15։00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
|
|
05.12.24
Կառավարության որոշմամբ`
<<Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում>>/Հայկասար, Պեմզաշեն/ծրագրին նախատեսվել է 5 մլն 656 հազար դրամ գումար
|
✅️Կառավարության որոշմամբ` <<Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում>>/Հայկասար, Պեմզաշեն/ծրագրին նախատեսվել է 5 մլն 656 հազար դրամ գումար։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
28.11.24
Կառավարության այսօրվա որոշմամբ` գումար է հատկացվել Արթիկ համայնքում իրականացված ծրագրերի համաֆինանսավորմանը
|
📝Կառավարության այսօրվա որոշմամբ` 🔶️Արթիկ համայնքի <<Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում` ասֆալտապատման միջոցով>> ծրագրի համաֆինանսավորմանը հատկացվել է 114 մլն 541 հազար դրամ, 🔶️Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ/ ծրագրին` 46 մլն 611 հազար դրամ, 🔶️Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /Գեղանիստ/ ծրագրին` 9 մլն 57 հազար դրամ։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |