07.05.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում >> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️գյուղամիջյան առուների մաքրում Անուշավան գյուղում, ✔️կոյուղագծի կառուցում Նահապետավան գյուղի մանկապարտեզի համար, ✔️ջրագծերի վերանորոգում, հարակից դետալների նորերով փոխարինում Արևշատ գյուղում, ✔️գիշերային լուսավորության ցանցի նորոգում և լապտերների փոխարինում Արևշատ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
07.05.24
Մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
✅ Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, միջոցառումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով`✔Ժամը 10:00-ին` ծաղիկների խոնարհում Արթիկի քաղաքային պանթեոնում (Արթիկ քաղաքի գերեզմանատան հարակից տարածք),✔Ժամը 10:30-ին` ծաղիկների խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, որից հետո քայլերթ Արթիկի Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց, ծաղիկների խոնարհում Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, ծաղիկների խոնարհում Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին:✔Ժամը 11:00-ին` միջոցառում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում` <<Հայու տեսակը` Դուշման ...
Մանրամասն |
|
06.05.24
Լիդա Հակոբյանը հաղթել է <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում
|
💃Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` ի դեմս համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, շնորհավորում է Լիդա Հակոբյանին` <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ազգային պարեր>> նախագծում հաղթելու, Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։ Ցանկանում ենք Լիդային նոր վերելքներ և հաղթանակներ պարարվեստի բնագավառում։
|
|
04.05.24
Մայիսի 4-ին Արթիկ համայնքը մասնակցել է մարզային շաբաթօրյակին
|
2024 թվականի մայիսի 4-ին Արթիկ համայնքը մասնակցել է մարզային շաբաթօրյակին։ Շաբաթօրյակն Արթիկ համայնքում շարունակվել է մինչև հորդառատ անձրևը։ Եղանակային պայմաններից ելնելով` համայնքում նախատեսված ծառատունկը հետաձգվել է։ Շաբաթօրյակին մասնակցություն են ունեցել` ✔Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը, ✔համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, ✔տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։
|
|
03.05.24
Մայիսի 2-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
|
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային և անձնական խնդիրներով: Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարարականներ։
|
|
03.05.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜️<<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️սանիտարական մաքրման աշխատանքներ Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում և Անուշավան գյուղում, ✔️գիշերային լուսավորության ցանցի նորոգման, լապտերների փոխարինման աշխատանքներ Անուշավան գյուղում։ ❗️Աշխատանքները կրելու են պարբերական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի գյուղերում։
|
|
02.05.24
Շիրակի մարզպետի որոշմամբ` մայիսի 4-ը հայտարարվել է մարզային շաբաթօրյակի և ծառատունկի օր
|
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով մարզի տարածքում ի հայտ եկած աղտոտվածության խնդիրը` Շիրակի մարզպետի որոշմամբ` մայիսի 4-ը հայտարարվել է մարզային շաբաթօրյակի և ծառատունկի օր։Արթիկ համայնքի ղեկավարի կարգադրությամբ` ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով` Արթիկ համայնքում մարզային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով։Շաբաթօրյակը և ծառատունկը համայնքում մեկնարկելու են ժամը 10:00-ին։Շաբաթօրյակին և ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենալու`✔Արթիկ համայնքն` Արթիկ քաղաքը և համայնքի գյուղերը, ✔️Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը,✔համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները, ✔տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։Հորդորում ենք ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |