30.01.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ
|
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիների բարձրացրած հարցերն առնչվել են քաղաքաշինական խնդիրներին, աշխատանքի տեղավորմանը, դրամական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև անձնական հարցերին։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին, մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
30.01.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
|
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, ընտրվել է վարչության նոր կազմը։ Վերահաստատվել է Հայաստանի համայնքների միության հանձնառությունը համայնքների շահերի պաշտպանության, տեղական ժողովրդավարության ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ:
|
|
28.01.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, հայկական բանակի քաջարի մարտիկներ, զինակից ընկերներ.Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա` ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։Երեսուներեք տարի առաջ, երբ կերտվում էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձել էր կենսական հրամայական: Հայկական բանակը ձևավորվել ու թրծվել է պատերազմների բովում` գոյության առաջին օրերից հայրենիքի հանդեպ դրսևորելով անմնացորդ նվիրում, որի շնորհիվ կարողացել ենք գոյամարտեր մղել, ամրագրել մեր ապրելու իրավունքը:Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքն ապացուցում է սպարապետ Վազգեն Սարգսյանի` հայկական կանոնավոր բանակ ստեղծելու որոշման կարևորությունը։ Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում փառապանծ ուղի անցած մեր զինվորներին, սպաներին և կամավորներին, ...
Մանրամասն |
|
28.01.25
Բանակի օրն Արթիկ համայնքում
|
Այսօր` Բանակի օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, պատերազմներում զոհվածների ծնողներն ու հարազատները, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրի մոտ, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարի մոտ, Արթիկի քաղաքային պանթեոնում։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Բանակի օրվան նվիրված միջոցառում` <<Հայրենիքիդ արժանի>> խորագրով։ Փա՜ռք Հայոց բանակին։
|
|
27.01.25
Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` Բանակի օրվան նվիրված միջոցառումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով. ✔️ ժամը 11։00-ին` քայլերթ Արթիկի Ազատության հրապարակից դեպի Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հուշախաչքար, ✔️ ժամը 11:30-ին` հարգանքի տուրքի մատուցում հուշախաչքարի մոտ և Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրի մոտ, ✔️ ժամը 12։00-ին` Հայոց բանակին նվիրված միջոցառում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում` <<Հայրենիքիդ արժանի>> խորագրով։
|
|
27.01.25
Տիգրան Մանսուրյանն ութսունվեց տարեկան է
|
✅️Արթիկի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, շնորհավորում է ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ և ՀԽՍՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանին ծննդյան ութսունվեցերորդ տարեդարձի կապակցությամբ։Անգնահատելի է մաեստրոյի դերը հայկական երգարվեստի ավանդույթների և համամարդկային գաղափարների համադրման մեջ։ Նրա անզուգական կինոերաժշտությունը նպաստել է սերունդների նուրբ գեղարվեստական ճաշակի ձևավորմանը։ Մաեստրոն բազմիցս է ասել, որ Արթիկն իր կյանքի անջնջելի էջերից է, այստեղ նրա յուրաքանչյուր այցը սպասված է ու ցանկալի:Տիգրան Մանսուրյանի պատվին է անվանակոչվել Արթիկ քաղաքի մշակույթի կենտրոնը, ...
Մանրամասն |
|
21.01.25
Ձմեռային զորակոչն Արթիկ համայնքում շարունակվում է
|
Ձմեռային_զորակոչի շրջանակում հունվարի 21-ին Արթիկ համայնքի նորակոչիկների նոր խումբ են մեկնել Հայկական բանակ։ Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա է եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները։ Տերունական աղոթքից և հոգևոր հոր օրհնությունից հետո Վարդան Մակեյանը նորակոչիկներին մաղթել է ամուր կամք, փորձություններին դիմակայելու կարողություն, իսկ տղաների ծնողներին` համբերություն և տոկունություն։ Օրհնության և բարեմաղթանքների է արժանացել նաև զորակոչի միակ աղջիկը` Մերի Մարտիրոսյանը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |