06.06.25
ԵՄ Կայուն էներգիայի օրերին նվիրված միջոցառումներն Արթիկ համայնքում շարունակվում են
|
👨👩👦👦🍀 Արթիկի երիտասարդական կենտրոնում ԵՄ կայուն էներգիայի օրերին նվիրված թեմատիկ խաղ-վիկտորինա է անցկացվել, որում հաղթող են ճանաչվել երեք թիմեր` 🥇առաջին տեղն է գրավել <<Ջրային>> թիմը, թիմի ավագը Աշոտ Միսաքյանն է,🥈երկրորդ տեղն է գրավել <<Քամու թիմ>> անունով թիմը, որի ավագը Մկրտիչ Ֆռանգյանն է,🥉 Երրորդ տեղն է գրավել <<Արևային թիմ>> անունով թիմը, որի ավագն է Անի Երիցյանը։📽🍀 Վիկտորինային հաջորդել է Սևանի բնապահպանական հիմնախնդիրների մասին պատմող ֆիլմի ցուցադրություն և <<Բնապահպանական խնդիրներ, լուծման ուղիներ, նորարարական մոտեցումներ>> թեմայով դասախոսություն, որն անցկացրել է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ...
Մանրամասն |
|
05.06.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝Այսօր️ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
04.06.25
<<Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման>> ծրագրի հանրային լսում-քննարկումներ
|
🍃🍃Այսօր Արթիկ համայնքի Հոռոմ և Նոր Կյանք բնակավայրերում տեղի են ունեցել <<Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման>> ծրագրի հանրային լսում-քննարկումներ։🍃Ծրագիրն իրականացնում է <<Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական>> ծառայությունը, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի կողմից։ 🍃 Իրականացնող մարմինն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ որպես խորհրդատվական ինստիտուտ հանդես է գալիս Պարենի համաշխարհային ծրագիրը։Հանրային լսմանը ներկա են եղել ծրագիրն իրականացնող կառույցների պատասխանատուները, Արթիկ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչներ Շիրակի մարզպետի աշխատակազմից, ինչպես նաև ծրագրով ...
Մանրամասն |
|
03.06.25
Ծառատունկ ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա շրջանակում
|
🪴🍀🌿 2025 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Արթիկի համայնքապետարանն ԵՄ <<Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք>> ծրագրի ներքո կազմակերպել է ծառատունկ:🍀🌿 Ծառատունկի համար առանձնացվել են փողոցների մայթերի կանաչապատման համար նախատեսված տարածքները, որոնք համալրվել են նոր ծառերով, նախորդ տարվա չորացած տնկիները փոխարինվել են նորերով: 🪴🍀 Ոգևորված հարազատ համայնքն ավելի կանաչ տեսնելու գործուն քայլերով` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի աշխատակիցներին միացել են համայնքի բնակիչներ, երիտասարդներ: 🌿🍃 Ընդհանուր առմամբ` կայուն էներգիայի օրերին նվիրված ծառատունկին Արթիկ համայնքում տնկվել է շուրջ 300 ծառ և թուփ, իսկ ...
Մանրամասն |
|
03.06.25
<<Մանկության քայլերով` դեպի կայուն ապագա>>
|
👨👩👧🤸♀️<<Մանկության քայլերով` դեպի կայուն ապագա>>👨👩👧👧🤾♂️Արթիկի համայնքապետարանն ԵՄ Կայուն Էներգիայի Շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Հայաստանի համայնքների միության <<Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք>> ծրագրի ներքո հայտարարված` <<Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում>> խորագրով միջոցառումների շարքին միանում է սպորտլանդիա մարզական միջոցառումով: 👫 🤸♀️Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի սները մայիսի 3-ին համառ և դիտարժան պայքար են մղել հաղթական տիտղոսի համար: Սպորտլանդիայի ծրագրում ընդգրկված էր վեց մրցաձև, որից չորսը` արգելքներով վազք, սողանցում, հեծանվավազք, օղակներով ոլորապտույտ ...
Մանրամասն |
|
02.06.25
«Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական
կենսունակության խթանում» ծրագիր
|
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Ծրագրի շրջանակներում հայտարարվում է հայտերի ընդունում՝ Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի (EDF) համար՝աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տնտեսական վերականգնմանը Հայաստանում։ Նախատեսում է տրամադրել բիզնես-դրամաշնորհներ՝ մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ։ Այն կտրամադրվի ըստ կարիքների գնահատման՝ աշխատատեղերի ստեղծման հնարավորության և բիզնես պլանի։ Դրամաշնորհները կարող են օգտագործվել սարքավորումների, գործիքների, նյութերի, նոր ...
Մանրամասն |
|
02.06.25
Արթիկ համայնքի պատվիրակությունը Գորիսում է
|
🇦🇲🇨🇵 Արթիկ համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Գորիսում մասնակցում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին, որը հունիսի 2-ին մեկնարկել է <<Ինչպի՞սին է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում>> խորագրով լիագումար նիստով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |