01.09.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ.📖💐 Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, այդ պահից, ինչպես մեր ողջ երկիրը, այնպես էլ Արթիկ համայնքը սկսում է ապրել նոր, առանձնահատուկ ռիթմով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն` բացահայտելու գիտելիքի նոր ու զարմանահրաշ աշխարհը: Արթիկ համայնքի մեր ուսումնատենչ համերկրացիների հաջողություններն ու ձեռքբերումները հանրապետական, միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում մեզ ոգևորում են, ուրախացնում նաև հուշում` պետք է անել հնարավորը, որ կրթության բնագավառն ուշադրության պակաս չզգա։ Ցանկանում ...
Մանրամասն |
|
01.09.25
Արթիկ համայնքի ղեկավարը սեպտեմբերի 1-ին այցելել է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց
|
🔔📖 Այսօր Արթիկ համայնքի հանրակրթական դպրոցները և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատություններն իրենց դռներն են բացել աշակերտների և սաների առջև:Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի հետ այցելել է Արթիկ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց։Դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը շնորհավորել է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դպրոցը կտոնի նորակառույց շենքում։Համայնքի ղեկավարն անդրադարձել է համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, պատասխանել ուսուցիչների հարցերին։Գիտելիքի, գրի և դպրության օրը համայնքի ողջ տարածքում անցել ...
Մանրամասն |
|
28.08.25
28 մլն 153 հազար դրամ` Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում ծրագրին
|
📝 Կառավարությունը 28 մլն 153 հազար դրամ գումար է նախատեսել Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում/ ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
28.08.25
Շարունակվում են Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները
|
🚧🚧 Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Բաղրամյան փողոցում` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։Այսօր Բաղրամյան փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում մեկնարկել են խոշորահատիկ ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները։Համայնքի ղեկավարը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։Քննարկումների ժամանակ համայնքի ղեկավարը շեշտել է, որ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2025 թվականի ամենակարևոր և առանցքային սուբվենցիոն ծրագրերից է. շինարարը ...
Մանրամասն |
|
28.08.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
26.08.25
Արթիկ քաղաքի Տոնականյան 23 և 24 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում կառուցվում է մանկական խաղահրապարակ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Արթիկ քաղաքի Տոնականյան 23 և 24 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում։ Տոնականյան 23 և 24 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում համայնքային միջոցներով կառուցվում է մանկական խաղահրապարակ։ Ծրագրով նախատեսված է տարածքի բարեկարգում, խաղահրապարակի, մարզադաշտի կառուցում։ Նախատեսված է նաև տարածքի կանաչապատում, նստարանների և աղբամանների տեղադրում։ Համայնքի ղեկավարը հետևել է մեկնարկած աշխատանքներին, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ` կարևորելով, որ աշխատանքները կատարվեն որակով և ավարտվեն նախատեսված ժամկետում։
|
|
25.08.25
Շիրակի մարզում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը
|
📝 ️Շիրակի մարզում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը։🔸️Արթիկում և Մարալիկում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականցվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը:🔸️Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:🔸️Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:🔸️Դասընթացների հիմնական թեմաներն են`🔹️ծրագրավորման հիմունքներ,🔹️դիզայներական ծրագրեր,🔹️մեքենայական ուսուցման մոդելներ,🔹️տեղեկատվական անվտանգություն,🔹️կիբեռանվտանգություն,🔹️ֆիշինգ,🔹️արդի տեխնոլոգիաներ։🔸️Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |