09.05.25
Հարգանքի տուրքի մատուցում Արթիկ համայնքում մայիսի 9-ին
|
📝 Մայիսի 9-ին` Հաղթանակի և Խաղաղության օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին, Արթիկի քաղաքային պանթեոնում։Հարգանքի տուրքի մատուցման և ծաղկեդրման արարողությունից հետո Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում` <<Հայու տեսակը` Մախլուտո>> խորագրով` նվիրված Հաղթանակի և Խաղաղության ...
Մանրամասն |
|
08.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ
|
Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, մարտական ընկերներ. Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա առթիվ: Երկրապահն եղել է մեր ազգային բանակի հիմքն ու հիմնաքարը և նրա անձնազոհության և նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կայացած, հզոր և փորձություններին դիմակայելու պատրաստ զինված ուժեր։ Խոնարհվելով մեր բոլոր նահատակված հերոսների շիրիմների առջև` ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս... Շնորհավոր տոնդ, Երկրապահ։
|
|
08.05.25
Մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
☑️ Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, միջոցառումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով`✔Ժամը 10:30-ին` ծաղիկների խոնարհում Արթիկի քաղաքային պանթեոնում (Արթիկ քաղաքի գերեզմանատան հարակից տարածք),✔Ժամը 11:00-ին` ծաղիկների խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, որից հետո քայլերթ Արթիկի Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց, ծաղիկների խոնարհում Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, ծաղիկների խոնարհում Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին:✔Ժամը 12:00-ին` միջոցառում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում` <<Հայու տեսակը` Մախլուտո>> խորագրով` ...
Մանրամասն |
|
08.05.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝️ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական և աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
08.05.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի թիվ 3 մանկապարտեզի տարատարիք խմբի սաները
|
✨️✨️ Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի թիվ 3 մանկապարտեզի տարատարիք խմբի սաները։ ✨️ <<Մեկ մոմ խաղաղության համար>> խորագրով քայլերթի ժամանակ երեխաները մոմեր էին բաժանել անցորդներին` հորդորելով յուրաքանչյուրին վառել մոմը` որպես հույսի, բարության և խաղաղության նշան։ Նրանք մեկական մոմեր նվիրեցին նաև համայնքի ղեկավարին։ ✨️ Ողջունելով փոքրիկներին` համայնքի ղեկավարն ասել է, որ խաղաղությունը սկսվում է փոքրիկների պարգևած ջերմությունից և ժպիտից, իսկ մեծահասակների սուրբ պարտքն է այն պահպանել ու պաշտպանել։ ✨ ️Թո՜ղ փոքրիկների յուրաքանչյուր մոմ լույս և հավատ պարգևի բոլորիս։
|
|
08.05.25
Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնում բեմադրվել <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը
|
🎭🌟 Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնի բեմահարթակն այսօր տրամադրվել էր կենտրոնի երգ-երաժշտություն խմբի սաներին: Նրանք հանդիսատեսին են ներկայացրել Ռոբերտ Պետրոսյանի և Սուրեն Մուրադյանի <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը:🎭🌟 Թատերախաղի բեմադրությանը ներկա են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։Բեմադրությունը կայացել է կենտրոնի երգ-երաժշտության դասատու Ֆենյա Մկրտչյանի ջանքերով: Երաժշտական ներկայացման մեջ ընդգրկված են եղել կենտրոնի 12 սաներ։ Վառ գույներով զարդարված բեմահարթակը, դերասանների թեմատիկ հանդերձանքը, դաշնամուրի կենդանի կատարումը, երգն ու պարը հանդիսատեսին ուրախ ...
Մանրամասն |
|
07.05.25
Այսօր մեկնարկել է <<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի առաջին` ներհամայնքային փուլը
|
🚴🚴 Այսօր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցից մեկնարկել է <<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի առաջին` ներհամայնքային փուլը։Մրցաշարի մեկնարկին ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։🚴 Մրցաշարի նպատակն է հանրապետությունում խթանել հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության ու ներգրավվածության բարձրացումը, ինչպես նաև ընդգծել հեծանիվի դերը` որպես շրջակա միջավայրը չաղտոտող, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի։🚴 Առաջին փուլի այսօրվա հեծանվավազքին մասնակցում են Արթիկ համայնքի միջնակարգ և հանրակրթական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |