14.05.25
Պեմզաշենի արվեստի դպրոցի սաները մասնակցել են մրցույթ-փառատոնների
|
🎶🎗🎶 Մայիսը հաղթանակների ամիս է նաև Պեմզաշենի արվեստի դպրոցի համար։Դպրոցի սաները մասնակցել են Երևանում կայացած <> հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոնին և <<Արտ մյուզիք>> մրցույթ փառատոնին` արժանանալով մրցանակների և դիպլոմների։🥇🎗🏆 <> փառատոնին ՀՈԱԿ-ի սան Արտյոմ Մնացականյանը գրավել է 1-ին տեղը`<<Ժյուրիի համակրանք>> անվանակարգում արժանանալով գավաթի։🥈🥉Սարգիս Կարապետյանը, Սեյրան Մնացականյանը, Ալբերտ Մացոյանը, Դավիթ Գևորգյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ Վազգեն Կնյազյանը` 3-րդ։Վահե Ղազարյանը,Միսակ Գինոսյանը և Արման Կնյազյանն էլ արժանացել են դիպլոմների։ 🎶🎗🎶 <<Արտ մյուզիք>> մրցույթ-փառատոնին ...
Մանրամասն |
|
14.05.25
Ավարտվել է <<Հայոց լեզուն սեր է>> խորագրով մրցույթի եզրափակիչ փուլը
|
📚🖊 Այսօր ավարտվել է Արթիկ համայնքի հինական դպրոցների միջև համայնքապետարանի կազմակերպած <<Հայոց լեզուն սեր է>> խորագրով մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի եզրափակիչ փուլին ներկա են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։📚🥇Թիվ 6 հիմնական դպրոցի <<Հայրենասերներ>> թիմը լավագույնն է ճանաչվել և գրավել 1-ին տեղը։📚🥈🥉 Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի <<Մեսրոպյան զավակներ>> թիմը գրավել է 2-րդ տեղը, իսկ Հովտաշեն գյուղի դպրոցի <<Հայուհիներ>> թիմը` 3-րդ։Արա Սուքիասյանն ողջունել է մրցույթի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել համայնքային միջոցառումների կազմակերպիչ Գայանե Աղաքարյանին, ...
Մանրամասն |
|
12.05.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը, ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանը, Մանեի խմբակավարներ Անի Աղաքարյանը և Անի Գրիգորյանը
|
📝Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը, ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանը, Մանեի խմբակավարներ Անի Աղաքարյանը և Անի Գրիգորյանը։Մանեն Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում մասնակցել է <<Ոսկե Աֆրոդիտե 2025>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին 2 անվանակարգերում` <<Նկարչություն>> և <<Պար>>`<<Նկարչություն>> անվանակարգում արժանանալով <<Մեծ մրցանակի>>, իսկ <<Պար>> անվանակարգում գրավելով 1-ին պատվավոր տեղը։Համայնքի ղեկավարը շնորհավորել է Մանեին, ՀՈԱԿ-ի տնօրենին, Մանեի խմբակավարներին, մաղթել նոր հաջողություններ արվեստի բնագավառում` շեշտելով, որ շնորհալի, ...
Մանրամասն |
|
11.05.25
Արթիկ համայնքի նկարիչների հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդես
|
🎨🖌🖌 Տեղեկացնում ենք Արթիկ համայնքի արվեստասեր ազգաբնակչությանը, որ մայիսի 16-ին` ժամը 14:00-ին, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում բացվելու է Արթիկ համայնքի նկարիչների հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդեսը։ 🖼 Ցուցահանդեսում ներկայացված են լինելու` 🖌 Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի, 🖌 Երվանդ Բիչախչյանի, 🖌 Մեխակ Էլբակյանի, 🖌 Սամվել Մարտիրոսյանի, 🖌 Դավիթ Դավթյանի, 🖌 Եսայի Մեյրոյանի հեղինակային ստեղծագործությունները։ Մուտքն ազատ է։
|
|
10.05.25
Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը
Կիպրոսում մասնակցել է <<Ոսկե Աֆրոդիտե 2025>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին
|
💃🎗🎨#Նոր_հաղթանակներ Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում մասնակցել է <<Ոսկե Աֆրոդիտե 2025>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին։ 💃🎨 Մանեն մրցույթ-փառատոնին մասնակցել է 2 անվանակարգերում` <<Նկարչություն>> և <<Պար>>, գրավել է հաղթական տեղեր. <<Նկարչություն>> անվանակարգում արժանանացել է <<Մեծ մրցանակի>>, իսկ <<Պար>> անվանակարգում գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը։ 🎗🏆Շնորհավորում ենք Մանեին, ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանին, Մանեի խմբակավարներ Անի Գրիգորյանին և Անի Աղաքարյանին` հաղթանակն ապահովելու և Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։
|
|
09.05.25
Հարգանքի տուրքի մատուցում Արթիկ համայնքում մայիսի 9-ին
|
📝 Մայիսի 9-ին` Հաղթանակի և Խաղաղության օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին, Արթիկի քաղաքային պանթեոնում։Հարգանքի տուրքի մատուցման և ծաղկեդրման արարողությունից հետո Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում` <<Հայու տեսակը` Մախլուտո>> խորագրով` նվիրված Հաղթանակի և Խաղաղության ...
Մանրամասն |
|
08.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ
|
Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, մարտական ընկերներ. Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա առթիվ: Երկրապահն եղել է մեր ազգային բանակի հիմքն ու հիմնաքարը և նրա անձնազոհության և նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կայացած, հզոր և փորձություններին դիմակայելու պատրաստ զինված ուժեր։ Խոնարհվելով մեր բոլոր նահատակված հերոսների շիրիմների առջև` ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս... Շնորհավոր տոնդ, Երկրապահ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |