Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 236-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 157-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ` ՄԵԿ ՍԱՆԻ ՄԵԿ ՕՐՎԱ ՍՆՆԴԻ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 21-րդ կետերով, 88-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  48.1 հոդվածի  8-րդ մասով, 67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 77-րդ հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով,  <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հաանյաստանի Հանրապետությ օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածներով, <<Նախադպրոցական կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010թվականի հոկտեմբերի 28-ի թիվ  1477-Ն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012թվականի հոկտեմբերի 10-ի թիվ  1283-Ն որոշումներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու  2023 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական  դրույքաչափերը սահմանելու մասին» N 157-Ն որոշումը:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական  դրույքաչափերը`  համաձայն  հավելված 1-ի և 2-ի:

3.   Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2025 թվականի համար գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:

3.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակավայրերի վարչական  տարածքում 2025 թվականի համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական  ծառայությունների առաջարկվող  տեղական  վճարների դրույքաչափերը՝  համաձայն  թիվ 2.1 հավելվածի։  

4.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի նախադպրոցական  ուսումնական   հաստատությունների սաների` մեկ սանի մեկ օրվա սննդի գումար հատկացնել 407 դրամի չափով։

  5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(81.27 Կբ)
(17.05 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner