Շիրակի մարզի խոհանոցի գաղտնիքները
Յուրաքանչյուր մարզ հայտնի է իր ավանդական ուտեստներով ու քաղցրեղենով։ Անգամ զարմանալի է, թե ինչպես այսքան փոքրիկ երկիրը կարող է իր մեջ ներառել այդքան տարբեր ու ինքնատիպ ավանդական տարածաշրջանային ուտեստներ։ Քեզ պետք է պարզապես անցնել բոլոր մարզերով ու փորձարկել բոլոր մարզային ուտեստները։
Որպես կանոն Հայաստանից զբոսաշրջիկներն ու ճանապարհորդները հեռանում են հուշանվերներով, զարդերով, համեմունքներով, բազմաթիվ դրական էմոցիաներով, ու, իհարկե, ձեռք բերված մի քանի ավել կիլոգրամներով։ Չէ՞ որ Հայաստանը ոչ միայն լեռների երկիր է՝ լի արկածներով ու բացահայտումներով, այլև համերի մի նոր ու մեծ աշխարհ է, որում համադրվում են արևելյան ու արևմտյան խոհանոցները։
Թաթար բորակի
Թաթար բորակինհայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին: Թաթար բորակի. Հայկական խոհանոցի ամենահամեղ ու մատչելի ուտեստը Հայաստանի ամբողջ տարածքում այս ուտեստը կոչվում է Թաթար բորակի, և միայն Շիրակում՝ Թաթար Բորանի: Շատ հագեցնող, համեղ ուտեստ է, որը կարելի է պատրաստել, եթե տանը ոչինչ (կամ գրեթե ոչինչ) չկա:Ավելիլավ է այն ուտել առավոտյան կամ ճաշին, քանիորսաբավական ծանրամարս կերակուր է:
Պանրխաշ
Պանրխաշ` հնագույն հայկական ուտեստ, որը ավելի շատ բնորոշ է Շիրակի դաշտի բնակչությանը, և ունի իր պատրաստման արարողակարգը։Անունը ծագել է ուտեստի բաղադրիչների անունների համադրումից՝ պանիր և խաշել;Հավաքվում են բոլոր հյուրերը և ընտանիքի անդամները սեղանի շուրջ, բաժանվում են կավե խորը պնակներ բոլորին։ Տանտիրուհին կատարում է գործողությունների հերթականությունը: Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։
Քրչիկ
Քրչիկը հայկական խոհանոցի հայտնի ապուրներից է, եւ քանի որ բուսական բաղադրություն ունի, շատ լավ պահքի ուտեստ է: Սակայն ի՞նչն է խանգարում այն դարձնել ոչ պահքի, բուսական յուղի փոխարեն եփելով, ասենք՝ տհալով (ղավուրմա)՝ յուղը եւ միսը միասին ավելացնելով ապուրին: Այդպես ե՛ւ ավելի սննդարար կլինի, ե՛ւ մսակերների համար ավելի համեղ: Սակայն հիշեք, որ իրական բաղադրատոմսում քրչիկը պատրաստվում է բուսական յուղով: Թթու կաղամբով ապուր, կամ ինչպես անվանում են քրչիկ:
Շիրակի մարզի խոհանոցի զարդերից մեկը:Սա բավականին արագ և հեշտ պատրաստվող ապուր է և սովորաբար պատրաստում են այս կաղամբով ապուրը ուշ աշնանը կամ ձմռանը:Սա նաև մեծ վեգան ուտեստ է պահքի ընթացքում պատրաստելու համար:Սոխառածով, կաղամբաթթվով, կարտոֆիլով և ցորենի մանր ձավարով պատրաստվող կերակուր:
Պասուց տոլմա
Պասոուց տոլմա նշանակում է պահքի տոլմա, ավանդական և շատ սիրված վեգան ուտեստ էհայաստանից:Այն շատ գործնական ուտեստ է, կարելի է նախապես պատրաստել, երկար պահել սառնարանում։ Ավանդաբար հայերը ճաշատեսակը պատրաստում են ձմռանը՝ հայկական սուրբ ծննդին (հունվարի 6) նախապատրաստվելու համար:
Խաշիլ
Խաշիլը հայկական խոհանոցի ուտեստներից է, որը վայելում են Սբ․Ծննդյան (Ջրօրհնեքի) գիշեր:Փոխինձը նախապես թավայում բոված ցորենն է, բայց ավելի մուգ գույնի, իսկ հատիկները ալյուրի հատիկներից ավելի խոշոր են:Սուրբ Սարգսի տոնին ժողովուրդն ասում է նաև <<Խաշիլի տոն>>։ Տանտիկինը գիշերը մի աման փոխինձ է դնում պատուհանագոգին, որպեսզի Սուրբ Սարգիսն իրենց տան մոտով անցնելիս նախշի իր ձիու պայտով։ Հաջորդ օրն այս օրհնված փոխինձով եփում է խաշիլը, նաև պատրաստում քաղցրեղենը։
Կարտոֆիլով տոլմա
Տոլման համարվում է հայկական ավանդական ուտեստ:Կարտոֆիլով տոլման կարելի է ասել համարվում է մնացած տոլմաների հիմքը: Մաքրած կարտոֆիլը սոխի հետ աղալ: Ավելացնել բրինձը, մանրացրած կանաչին, աղն ու պղպեղը, լավ խառնել: Կաղամբի թերթիկները խաշել, յուրաքանչյուրի մեջ դնել պատրաստի լցոնը, փաթաթել և դասավորել կաթսայի մեջ: Տոլմայի վրա դնել շրջած ափսե, ավելացնել նախապես ջրով բաց արած տոմատի մածուկը և ջուր այնքան, որ ծածկի տոլման: Եփել մարմանդ կրակի վրա:
Ճմուռ
Ճմուռը Մուշի, Արդահանի, Շիրակի, Սիփանի, Վանի Ալաշկերտի խոհանոցին պատկանող խիստ հայկական ճաշատեսակ է, որի անունը գոյացել է հենց ճմռել բայից: Զանազան հայակական գավառներում Ճմուռի պատրաստման հազար ու մի ձև կա, սակայն հիմնական բաղադրիչները գրեթե չեն խախտվում՝ նոր հալած կարագից ստացված տաք, արդար յուղի մեջ բրդում են նոր թխած ծաղիկ-հացն ու ճմռում. (տեղ-տեղ վրան ածում են հալած շաքար): Ճմուռը գյուղական հարգի կերակուրներից մեկն է:
Ավելուկովապուր
Ավելուկով ապուր (նաև ավելուկով բորշչ, կանաչ բորշչ, կանաչ կաղամբապուր), կանաչու տերևներով ապուր, որպես կանոն՝ թրթնջուկի, թեպետ այսպիսի ապուրը կարող է պատրաստվել օրինակ սպանախով, մնացած բաղադրիչները կարող են լինել կարտոֆիլը, գազարը, բրինձը և այլն։ Թրթնջուկի շնորհիվ ապուրը ստանում է յուրահատուկ, թեթևակի թթվաշ համ։ Քանի որ կանաչին նախատեսված չէ երկար պահման համար, ավելուկով ապուրը համարվում է սեզոնային ապուր, կիրառվում է հիմնականում ամռանը և գարնանը։ Սակայն ավելուկը տարվա մյուս եղանակներին կարելի է աղ դնել և օգտագործել ապուրի եփման համար:
ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄ
Շատերը կարծում են, որ ագրոտուրիզմը դա սոսկ այն իրավիճակն է, երբ զբոսաշրջիկը գնում է գյուղ և սա կարելի է համարել, որ նա ագրոտուրիզմով է զբաղվում։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ. զբոսաշրջիկը կարող է գնալ գյուղ և հետաքրքրված լինել գյուղում եղած որևէ մշակութային կոթողով։ Ստացվեց, որ նա մշակութային տուր է ունեցել գյուղում։ Ագրոտուրիզմը, կամ ինչպես բառացի կարելի է թարգմանել գյուղատնտեսական զբոսաշրջությունը, զբոսաշրջության տեսակ է, որը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Աշխարհի տարբեր վայրերում, տարբեր տեսակի ագրոտուրիստական փորձառություններ են առաջարկում զբոսաշրջիկներին։Բնական է նաև, որ գնալով ավելի բազմազան են դառնում ագրոտուրիստական առաջարկները, որոնք հաճախ համադրվում են ոչ գյուղատնտեսական այլ զբաղմունքների հետ, օրինակ՝ հեծանվային զբոսանք դաշտերով, կամ ձկնորսություն։
Արթիկի տարածաշրջանում և Արթիկ համայնքում կան իրական հնարավորություններ զարգացնելու ագրոտուրիզմը։ Բայց մինչև գյուղատնտեսությունը ճանաչելը, անհրաժեշտ է հյուրերին ներկայացնել բնական միջավայրը, որը ազդում է մարդկանց բնավորության վրա, որն էլ իր հերթին հետք է թողնում նրանց կողմից վարվող գյուղատնտեսության, մշակույթի ու կենցաղի վրա։ Այստեղ է որ խառնվում են էկո, էթնո, ագրո, մշակութային և տուրիզմի այլ տեսակները՝ տալով զբոսաշրջիկին ամբողջական պատկերացում տվյալ տարածաշրջանի մարդկանց, նրանց ապրելակերպի և կենցաղի մասին։ Օրինակ՝ մեր համայնքի գյուղեր այցելող զբոսաշրջիկին չի հետաքրքրելու, թե գործարանում ինչպես է պանիր պատրաստվում, նրանց ավելի շատ հետաքրքիր է լինելու, թե ինչպես է այն ձեռքով պատրաստվում, իսկ այսօր մեր շատ գյուղերում հենց ամեն ինչ արվում է ձեռքով ու բարձր որակով։ Միաժամանակ՝ մեկօրյա տուր կազմակերպելով, կարելի է ցույց տալ, որ ճիշտ երթուղի ընտրելով, հնարավոր է արդյունավետ հանգիստ անցկացնել քաղաքից դուրս։ Օրինակ՝ կարող է կազմակերպվել հեծանվաարշավ կամ ձիարշավ Հառիճ-Արթիկ-Լեռնակերտ երթուղով /ամտառի հատվածով և ձորաբերանով/, որում անպայման կընդգրկվեն Հառիճավանքը և Լմբատավանքը։ Նամանատիպ երթուղին առանձնանում է այն հանգամանքով, որ ճանապարհի վրա տեղակայված են ագրոտուրիզմի պոտենցիալ հանգրվանները՝ հեռագնա արոտավայրերը, որտեղ մարդիկ իրենց անասուններն են պահում և տեղում էլ իրականացնում են նրանց կիթը, կաթի վերամշակման գործընթացը:
Ագրոտուրերի շրջանակում կարելի է կազմակերպել նաև զբոսաշրջիկների կողմից հենց թոնրատանը լավաշ թխելու, իրենց ձեռքերով խմոր հունցելու և թարմ լավաշով և տեղական «հորած» պանիրով «բրդուճ» վայելելու տարբերակը։ Ագրոտուրիստների համար կարող են գրավիչ լինել մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունները, որտեղ զբոսաշրջիկը կարող է վայելել թարմ ու անարատ մեղրը, մասնակցել մեղրաքամի պրոցեսին, ականատես լինել մեղուների աշխատանքին։
Բնականաբար, այս տուրերին մասնակցողները կարող են նաև ձեռք բերել իրենց նախընտրած բարձրորակ գյուղմթերքները, մասնավորապես՝ մեղրը մեղրահացերով և շրջանակներով, ակնամոմը, մեղվաթույնը և այլն։ Հավելենք, որ տարածաշրջանում կարելի է զարգացնել նաև ագրոտուրիզմի հետ սերտորեն քայլող Էկոտուրիզմը։ Ի՞նչ է Էկոտուրիզմը հարցի պատասխանը ոչ բոլորը գիտեն, թեև հաճախ են կիրառում ամենատարբեր իրավիճակներում։ Էկոլոգիական տուրիզմը զբոսաշրջային ինդուստրիայի հատուկ ուղղություն է, ինչը իրենից ենթադրում է առաջին հերթին մարդ-բնություն ճիշտ փոխհարաբերությունը և դրանում առկա առարկաների և երևույթների ճանաչողությունը։ Սա զբոսաշրջության տեսակ է, որը ենթադրում է ճանապարհորդոություն դեպի բնության համամետաբար քիչ աղտոտված վայրերը, որտեղ ավանդական զվարճությունները և կենցաղային հարամարավետությունը մղվում են երկրորդային պլան։
Էկոտուրիզմի ծագումը, ձևավորումը և զարգացումը, այդ թվում նաև Հայաստանում, բացատրվում են նրանով, որ ժամանակի ընթացքում մեծացել է անհրաժեշտությունը շրջակա միջավայրի փոփոխությունների ուսումնասիրության և դրանք նվազագույնի հասցնելու համար։ Միջազգային հարթակներում հասարակությունը էկոտուրիզմին տալիս է հետևյալ սահմանումը կամ մեկնաբանությունը: Էկոլոգիական տուրիզմը՝ դեպի բնության տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն է, որը նպաստում է բնության պահպանությանն ու չի վնասում տեղաբնակների բարօրությունն ու բարեկեցությունը։ Հայտնի է նաև մեկ այլ սահմանում։
Ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի․ Էկոլոգիական տուրիզմը՝ զբոսաշրջության տեսակ է, որը ներառում է ճանապարհորդություններհամեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր՝ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար։ Ընդհանրապես՝ Հայաստանը յուրահատուկ երկիր է իր ամենատարբերվող բնությամբ և մաքրամաքուր օդով։ Հետևաբար՝ էկոտուրիզմի կազմակերպման լավագույն վայրը մնում են գյուղական շրջանները։Նրանից յուրաքանչյուրը ունի իրեն բնորոշ յուրահատուկ պատմություն, ավանդույթներ, սովորություններ, իրենց հատուկ ուտեստներ։Հյուրընկալ տեղաբնակները կստիպեն զբոսաշրջիկին զգալ ամենաջերմ ու հաճելի ակնթարթները և գեթ մեկ րոպե չհիշել տանից հեռու լինելու փաստի մասին։
Հյուրատներ
Վարագա Օջախ Արթիկ, Երկաթուղային փ. 3, +374-244-56181, +374-93-424944
https://www.facebook.com/hotelartik
Stone Art Guest House & CampingԱրթիկ համայնք, գյուղ Պեմզաշեն+374 55 68-28-08
https://bidfortrip.com/hotel/stone-art-guesthouse
Ռեստորաններ, հարսանյաց սրահներ
Ռոյալ, ռեստորան, հանդիսությունների սրահ
Հասցե՝ քաղաք Արթիկ, Ստեփան Շահումյան 72
հեռ.՝ +374 94 865646
https://www.instagram.com/royal_wedding_hall/
999 հարսանյաց սրահ/ 999 wedding hall
Հասցե՝ քաղաք Արթիկ, Սասունցի Դավիթ 6
Հեռ՝
https://www.instagram.com/999_wedding_hall/
Սրճարաններ
Pizza Nizza
Քաղաք Արթիկ, Գարեգին Նժդեհ 3
Հեռ. +374 44 488288
https://www.instagram.com/pizzanizza_artik/
Թբիլիսի տավեռնա
Քաղաք Արթիկ, Բաղրամյան 29/2
Հեռ. 093 909656
https://www.instagram.com/tbilisi_taverna/
Հասցե՝ Շահումյան փողոց
Հեռ.՝ +37494840088
https://www.facebook.com/p/Vip-%D5%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-100092422489674/?locale=hy_AM
Հասցե՝ Տուֆագործների 39Բ
Հեռախոս 094915215
https://www.facebook.com/Astoyanner/
Հասցե՝ Գրիգոր Նարեկացի, 37
Հեռ.՝ 098 109020
https://www.facebook.com/p/%D5%88%D6%80%D5%BD%D5%B8%D6%80%D5%A4-%D5%8A%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D5%AFPandok-Vorsord-Artik-100091406869717/
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի զբոսաշրջության ռազմավարություն
Սույն հայեցակարգի նպատակն է լիարժեք նկարագիր տալ ՀՀ Շիրակի մազրի զբոսաշրջւոթյան վերաբերյալ, բացահայտել և հանրայնացնել պատմամշակութային կաևոր նշանակություն ունեցող երևույթնորը, հուշարձանները, կոթողները, առաջարկել լուծումներ խոչընդոտներին և քայլեր ձեռնարկել համայնքի զբոսաշրջության զարգացման համար:Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը։
Արթիկ համայնքում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ , պատմամշակութային վայրեր, տեղանքներ որոնցից շատերը անգամ հայտնի չեն բնակչությանը, այդիսկ պատճառով անհրաժեշտ է նախկինում ունեցած փորձի և տեղական առանձնահատկությունների հիման վրա մշակել ռազմավարոթյուն` զբոսաշրջությունը ավելի զարգացնելու նպատակով: Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման հնարավորությունները անհրաժեշտ է հետազոտության ենթարկել :Այդ գործընթացի նպատակներն են `
· բացահայտել Շիրակի մարզի զբոսաշրջային ռեսուրսները
· նոր զբոսաշրջային երևույթների ուսումնասիրություն իրականացել
· նոր ուղղությունների բացահայտում իրկանացնել
· նոր համագործակցության աշխատանքների նախապատրաստում իրականացնել
· բացահաըտել ուժեղ կողմերը , ապահովել առաջխաղացում և զարգացում , իսկ թույլ կողմերի ուժեղացման համար ապահովել պայմաններ:
Զբոսաշրջության զարագացումը պետք է կրի փոփոխվող և թարմացվող բնույթ: Զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է պահպանել անհրաժեշտ բոլոր պայմանները .ապահովել նրանց հյուրատներով, որոնք կհամապատասխանեն զբոսաշրջային չափորոշիչներին, ստեղծել տարբեր տարիքայինների համար նախատեսված հատուկ ժամանցի վայրեր:
Համայնքի զբոսաշրջության զարգացման համար հատկապես շատ կարևոր նշանակություն ունեն տեղական ավանդաույթները, միջոցառումները, որոնք մարդկանց առօրեական կյանքի մի մասն են կազմում, այլ ոչ թե կազմակերպվում են հատուկ զբոսաշրջիկների այցի համար: Ոլորտի զարգացման համար շատ կարևոր է համակարգային մոտեցումը, մարկետինգային հետևողականությունը, նոր առաջարկների տրամադրումը, թարմացումը:
Տեղեկատվական համակարգերի միջոցով անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել համայնքի պատմամշակութային ներուժի վերաբերյալ:
Աշխարհագրական նկարագիր
Արթիկը գտնվում է Արագած լեռան հյուսիս–արևմտյան լանջերին, Շիրակի դաշտավայրի հարավային մասում: Համայնքի տարածքը գտնվում է մթնոլորտային ցուրտ գոտում: Կլիման բարեխառն է՝ տաք ամառ, ցուրտ ձմեռ: Ձմեռը տևական է, (100 – 120 оր), ձյունածածկիկայուն շերտով: Տարեկան տեղումների քանակը 500–800մմ (առավելագույնը մայիսամսին): Արթիկի շրջակայքում գերակշռում են լեռնատափաստանային և ալպյան մարգագետինները: Շրջակա տարածքները հիմնականում անտառազուրկ են: Տիրապետող են հյուսիս–արևելյան և արևելյան քամիները: Արթիկի վարչական տարածքի ընդերքը հարուստ է տուֆ քարի տարբեր տեսակներո
Արթիկ քաղաքի պատմությունը
Արթիկը (Արդիկ, Արդիք) եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի գավառներից: Կամսարականների օրոք մշակույթն Արթիկում, ինչպես և ողջ տարածաշրջանում նշանակալի զարգացում է ապրել, ինչի վառ վկայությունն են հանդիսանում Արթիկում պահպանված Ս.Աստվածածին (5-րդ դար), Լմբատավանք (7-րդ դար) և Ս.Գևորգ (7-րդ դար) եկեղեցիները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին (սուրբ Մարինե) եկեղեցին: Եկեղեցու արևելյան հատվածում տեղադրված է 3 զոհասեղան: Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավակ դահլիճից գմբեթավոր դահլիճի անցման եզակի ճարտարապետական նմուշ է: Սուրբ Ստեփանոս (կամ Սուրբ Լմբատավանկ) եկեղեցին կառուցվել է դեռևս 7-րդ դարում: Լմբատավանկը զուսպ և խոնարհ տեսք ունի: Այն Հայաստանի վաղ քրիստոնեության ճարտարապետական շրջանի խաչագմբեթ լավագույն եկեղեցին է:Աղոթքներով ներծծված պատերը պահպանել են վաղ միջնադարյան որմնանկարների հատվածներ: Որմնանկարի բովանդակությունը նվիրված է Քրիստոսի համբարձման բիբլիական սյուժեին: 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի էրզրում և Կարս գավառներից գաղթած հայերը վերաբնակվում են նաև Արթիկում, և բնակավայրի համար սկսվում է վերելքի նոր ջրջան: 19-րդ դարի երկրորդ կեսին Արթիկն իր բնակչության թվով Արևելյան Հայաստանի մարդաշատ բնակավայրերից էր: Այս շրջանում Արթիկը տարբերվել է ճարտարապետական յուրահատկությամբ. Համայնքի բոլոր շինությունների կտուրները կառուցվել են կամարաձև: Տեսնելով, որ քաղաքում կա 7-րդ դարում կառուցված Գ. Լուսավորիչ (Սուրբ Գևորգ) հսկա եկեղեցի, որի կտուրը քանդված է, նորեկները որոշում են վերականգնել այն: Արթիկից ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող Սարիղամիշ բնակավայրից նրանք սելերով, իսկ ճանապարհի դժվարանցանելի հատվածներում նաև սեփական ուսերին դրած` փոխադրում են 20 մետրանոց գերաններ: Սա քրիստոնեական հավատքին իրական նվիրումի, ազգասիրության և համերաշխության վառ դրսևորում էր: Արթիկցիներն առանձնակի հպարտությամբ են պահում բնակավայրի պատմության այս գեղցիկ դրվագը: 1928թ-ից սկսվեց տուֆի արդյունահանումը, ինչը պայմանավորեց Արթիկի հետագա զարգացումը: Կառուցվեց երկաթուղին, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, լայնամասշտաբ աշխատանքներ ծավալվեցին Արթիկի բարեկարգման, բնակարանաշինության և մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ:Քաղաքի անվան հետ կապված հետաքրքիր մանրամասնություն կա. Արթիկը Շիրակի մարզի և ընդհանրապես Հայաստանի այն բացառիկ տեղանուններից է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին չի ենթարկվել համատարած բնույթ կրած թուրքական տոպոցիդին (բնիկ հայկական տեղանունների փոխարինումը թյուրքական տարբերակներով):Արթիկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1945թ.: Խորհրդային ժամանակներում Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: 25 հազար բնակրությամբ քաղաքում գործել են 20-ից ավել մեծ ու միջին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրական և արդյունահանող այլ կազմակերպություններ, որոնք ապահովել են ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածությունը: 2012թ. Հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև նոր՝ Արթիկի թեմ: Ներկայումս Արթիկը մարզի և հանրապետության մյուս համայնքների հետ սերտ կապերով և դինամիկ զարգացմամբ համայնք է:
Արթիկ համայնքի պատմամշակութային վայրերի ցանկը
Ք.Արթիկ
Ամրոց «Հայրենյաց թաղք» (Աղք)
8-17 դդ.
1.5 կմ հվ-ամ
Դամբարանադաշտ
Ք.ա. 3-1 հազ.
ամրոցի շրջակայքում
Բնակատեղի
1-1.5 կմ հվ-ամ, Լմբատավանքի շրջակայքում
բանակատեղիի շրջակայքում
Բնակելի տուն
1899 թ.
Ձերժինսկու փող. 22
1938 թ.
Հոկտեմբերյան փող. 32
Գյուղատեղի
10-13 դդ.
Վանական համալիր՝ Լմբատավանք
4-14 դդ.
1 կմ հվ-ամ, բլրի վրա
Գերեզմանոց
7-14 դդ.
Եկեղեցի
4-5 դդ.
Սբ. Ստեփանոս եկեղեցու կողքին
Եկեղեցի Սբ. Ստեփանոս
6-7 դդ.
համալիրի կենտորոնում
Որմնանկարներ
6 դ.
եկեղեցու խորանում
Նախասրահ
եկեղեցու ամ կողմում
Տապանաքար Յոհանիսի
13-14 դդ.
եկեղեցու աե պատի տակ
Խաչքար
13 դ.
Կառույցներ` օժանդակ
7-13 դդ.
Ք.ա. 2 հազ.
4 կմ ամ
Ք.ա. 2-1 հազ.
3 կմ ամ
ուշ միջնադար
1 կմ հվ-աե, Հառիճի ուղղությամբ
Եկեղեցի Սբ. Աստվածածին (Սբ. Մարինե)
5-7 դդ.
քաղաքի մեջ, Սբ. Գևորգ եկեղեցուց 30 մ աե
7-19 դդ.
Սբ. Աստվածածին և Սբ. Գևորգ Եկեղեցիների շրջակայքում
10-11 դդ.
եկեղեցու մեջ
11-12 դդ.
12-13 դդ.
Եկեղեցի Սբ. Գևորգ (Սբ. Լուսավորիչ)
քաղաքային հրապարակից 150 մ աե
Բնակելի շինություն
19 դ.
Հուշակոթող Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
1965 թ.
քաղաքային հրապարակում
Հուշակոթող Խորհրդային Հայաստանի 40-ամյակին
1960 թ.
ամ մասում «Բարեկամության» այգու դիմաց
Հուշակոթող Մայիսյան ապստամբության զոհվածներին
հվ-ամ մասում, բլրի վրա
Հուշաղբյուր
1918 թ.
քաղաքի մեջ, Կամոյի փող. վրա
1945 թ.
քաղաքի մեջ
Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
1970 թ.
քաղաքի մեջ, ավտոկայանի մոտ
Հուշարձան Քարհատ բանվորին
1 կմ ամ
Հուշարձան Խ. Աբովյանին
1946 թ.
ամ մասում, զբոսայգում
Հուշարձան Շ. Ռուսթավելուն
ամ մասում, «Բարեկամության» այգում
Ձիթհան «Իգիթյանների»
տեխնիկումի բակում
Ջրաղաց
Մ. Մողրովյանի տան դիմաց
Անուշավան
մրոց
Ք.ա. 3-2 հազ.
3 կմ հվ-աե, ավազահանքերի մոտ
3 կմ հվ-աե, «Տողզըլվա» ձորի լանջերին
Ամրոց
Ք.ա. 2 հազ. վերջ
ձորի աջակողմյան սարահարթի վրա
Քարայր-կացարանների համալիր
Ք.ա. 2-1 հազ., Ք.հ. 15-16 դդ.
2 կմ հվ-աե, «Տողուզըլվա» ձորում
Քարայր-կացարան-1
Քարայր-կացարան-2
Քարայր-կացարան-3
Քարայր-կացարան-4
Քարայր-կացարան-5
Քարայր-կացարան-6
Քարայր-կացարան-7
Քարայր-կացարան-8
Բնակատեղի-դղյակ
Ք.ա. 2 դ.-Ք.հ. 2 դ.
հվ եզրին, Արթիկ տանող ճանապարհից աջ
Բնակատեղիի լանջերին
12-14 դդ.
հս մասում
Մատուռ Սբ. Նշան
գերեզմանոցում
մատուռում
13-20 դդ.
աե եզրին
Դամբարան
Ք.ա. 7 դ.
գյուղի մեջ
Ք.ա. 1- Ք.հ. 1 դդ.
Ձիթհան
Արևշատ
երեզմանոց
17-18 դդ.
18-20 դդ.
հս-աե եզրին
գյուղի շրջակայքում
1880 թ.
ամ մասում
Զանգակատուն
կից է եկեղեցուն հս-ից
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
1980 թ.
հս-ամ մասում
Հուշարձան 1988 թվականի երկրաշարժի զոհերին
1989 թ.
0.5 կմ հվ
Գեղանիստ
միջնադար
ամ մասում, «Չրախլի» վայրում
1852 թ.
16-19 դ.
եկեղեցու շրջակայքում
Մատուռ «Խչեյի»
Ռ. Հարությունյանի տնից 40 մ հվ
Գետափ
հվ-աե եզրին
19-20 դդ.
0.3 կմ հվ-աե
աե մասում
1862 թ.
Հուշարձան Մ. Սիմոնյանին
Լեռնակերտ
Ամրոց «Վարի բերդ»
1 կմ հվ-ամ, բլրի գագաթին
Ամրոց «Վերին բերդ»
2.5 կմ հվ-աե, բլրի գագաթին
12-19 դդ.
12-20 դդ.
Խաչքար «Զույգ խաչ»
նորաշեն սրբատեղիում
3-5 դդ.
2.5 կմ հվ, «Գյոլերի խարաբեք» վայրում
9 դ.
եկեղեցու մոտ
9-10 դդ.
Մատուռ Թուխ Մանուկ
12-13 դդ. վերակառ. 1977 թ.
հվ եզրին
Սրբատեղի «Սբ. Հակոբ»
Քարայր- կացարանների համալիր
ամ կողմում
Լուսակերտ
բարձունքի վրա
գյուղից աե
Եկեղեցի Սբ. Աստվածածին
հս եզրին
17-19 դդ.
1985 թ.
1843 թ.
Հայկասար
հուշարձան
կառուցված
վայր, հասցե
10-17 դդ.
10-20 դդ.
ամ եզրին
1868 թ.
Հայրենյաց
1.5 կմ հս-աե, Հոռոմի ճանապարհի երկու կողմում
1881 թ.
Եկեղեցի «Կարմիր վանք»
5-6 դդ.
գյուղի մեջ, Սբ. Աստվածածին եկեղեցուց աե
Եկեղեցի «Հովհան Օձնեցի»
հս-աե մասում, ձորակում
6-20 դդ.
Հառիճ
Ք.ա. 3-2 հազ.- միջնադար
գյուղի հվ-աե կողմում
Ք.ա. 3-2 հազ.- վաղ միջնադար
ամրոցի մոտ
Միջնաբերդ
ամրոցում
Գաղտնուղի
միջնաբերդում
1 կմ հս-աե
գյուղի մեջ, Հառիճավանքից հս
Գյուղատեղի «Հառիճ»
գյուղի հվ-աե մասում, ամրոցի մոտ
Թաղամաս արհեստավորական
Թաղամաս բնակելի
Վանական համալիր Հառիճավանք
գյուղի հվ եզրին
Գավիթ
կից է Սբ. Աստվածածին եկեղեցուն ամ-ից
Տապանաքար
14 դ.
գավթի հվ մասում
կից է Սբ. Գրիգոր եկեղեցուն
13-19 դդ.
գյուղի մեջ, բարձրադիր մասում
Կոթողներ
Տապանաքար Երեմիա երաժշտի
1288 թ.
Տապանաքար` առաջնորդ, երջանիկ ծերունի, ուսուցիչ Գրիգոր վարդապետի
1773 թ.
Դպրոց
1850 թ.
թանգարանի վերին հարկում
բակում
թանգարանում
1201 թ.
Արձանագրություն
հս ճակատին
Եկեղեցի Սբ. Գրիգոր
7 դ.
1832 թ.
կցակառույցների հվ պատի միջև
Կառույցներ օժանդակ
Հանրակացարան
թանգարանի շենքին կից
Հյուրատուն
Մատուռ
կից է Սբ. Գրիգոր եկեղեցուն հվ-ից
Մատուռ «Ճգնավորի»
13-15 դդ.
պարսպից հս-ամ, ժայռի ծերպին
Շենք միաբանության
1850-90 թթ.
Պարիսպ
հվ պարսպապատի մեջ
Գյուղատեղի «Սառնաղբյուր»
2 կմ հվ, «Սոյուղ բուլաղ» ձորի ձախ կողմում
գվյուղատեղիում
10 դ.
10-12 դդ.
Եկեղեցի Սբ. Հարություն
5 դ.
գյուղի աե մասում, ձորի մեջ
5-19 դդ.
Խաչքար Սիսակ ճգնավորի
Կամուրջ
Հառիճավանքից հվ-աե, ձորի մեջ
հս-աե մասում, գոմերի մոտ
Քարայր-կացարան
վանքից 80 մ հվ
Հոռոմ
հս-աե կողմում
Քաղաքատեղի «Հոռոմ»
հս, հս-աե և հվ-աե
Զոհարան
Շինություն
վաղ միջնադար
Վարանդ ցորենի
1 կմ հվ, բլրի գագաթին
հս մասում, «Ղալաչա» բլրի վրա
հվ եզրում
12-18 դդ.
հվ-աե մասում
Տապանաքար Տերտերի
Եկեղեցի Սբ. Հռիփսիմե
1861 թ.
Վ. Հարոյանի տան դիմաց
գյուղից աե, ճանապարհի եզրին
Հովտաշեն
Հս մասում
1987 թ.
աե եզրին, բլրի վրա
Մատուռ Սբ. Մինաս
17 դ. վերջ
0.5 կմ հս-աե
ՄեծՄանթաշ
18-19 դդ.
1 կմ աե
10-19 դդ.
2 կմ հվ, «Խեչիկ խարաբա» վայրում
1883 թ
1897 թ.
կից է եկեղեցուն ամ-ից
գյուղի մեջ, Սբ. Գևորգ սրբատեղիում
Վ. Սարգսյանի տնամերձում
Մատուռ «Վանք»
գյուղի աե մասում
Ջրաղացների համալիր
ձորում
Վանք
վանքից հս
գերեզմանոցին կից
Մեղրաշեն
հս-աե եզրին, բլրի վրա
հս-աե մասում
8-10 դդ.
6 կմ հս-աե, «Լազգի խարաբա» վայրում
անտիկ, վաղ միջնադար
4 կմ հս-աե, «Մեյրսի խարբա» վայրում
16-17 դդ.
եկեղեցու գլխավոր մուտքի ամ մասում
1984 թ.
Նահապետավան
ՆորԿյանք
աե եզրին, սարալանջին
գերեզմանոցի հվ կողմում
5-10 դդ.
1.5 կմ աե, «Անտոնենց խարաբեք» վայրում
1.5 կմ աե
Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ
6 դ. 2-րդ կես
1978 թ.
Մատուռ Սբ. Գևորգ
10-13 դդ. վերակառ.19 դ.
Պեմզաշեն
2 կմ հվ-աե, Լեռնակերտ տանող ճանապարհի ձախ կողմում
հվ-աե կողմում, բլրի վրա
բլրի գագաթին
Մատուռ Սբ. Սարգիս
17 դ.
հվ մասում
10-18 դդ.
Վանական համալիր Սբ. Առաքելոց
գյուղատեղիում
11-13 դդ.
համալիրում
Խաչքար Աբլղարիբ Պահլավունու
1036 թ.
վանքից ամ
11 դ.
Սրահ
1.5 կմ հվ-աե
1.5 կմ ամ
2 կմ ամ
Եկեղեցական համալիր «Պեմզաշեն»
հուշարձանախմբի հս կողմում
եկեղեցու պատի մեջ
հուշարձանախմբի հվ կողմում
երկու բազիլիկ եկեղեցիների միջև
9-11 դդ.
Հենապատ
համալիրի շուրջը
Եկեղեցի Սբ. Աստվածածին (Անապատ)
1.5 կմ հվ-ամ, Լեռնակերտի ճանապարհին, Մակարավանքից ոչ հեռու, ձորի մեջ
1973 թ.
Մարալիկ-Պեմզաշեն ճանապարհի ձախ եզրին
Վանական համալիր Մակարավանք
1.5 կմ հվ-ամ, Լեռնակերտ տանող ճանապարհի ձախ եզրին
Եկեղեցի Սբ. Սիոն
1001 թ.
եկեղեցու հս պատի մեջ
Ժամատուն
Սբ. Աստվածածին եկեղեցուց 70 մ աե
Սարալանջ
4-20 դդ.
Կոթող
2 կմ աե
4 կմ հս
2 կմ աե, գյուղատեղիի մոտ
աե եզրին, գերզմանոցի մոտ
5-6 դդ. վերակառ. 19 դ.
17-20 դդ.
եկեղեցուց հվ
եկեղեցու հվ պատի մուտքի ձախ մասում
եկեղեցու ամ մուտքի աջ կողմում
փարոս տանող ճանապարհին
Սարատակ
Սպանդարյան
Ք.ա. 1 հազ.
Ք. Ա. 8 դ.
Կարկաչուն գետի աջ ափին, ժայռի վրա
Ք.ա. 10-8 դդ.
հվ մասում, գերեզմանոցի մոտ
խանութի դիմաց
ձորի մեջ
Խաչատրյանի տան դիմաց
Ջրաղաց Ակոլենց
Փ. Սահակյանի տան դիմաց
Ջրաղաց Տաշչյանների
Ջրաղաց Տերտերենց
Քարայր-կացարաններ
հվ կողմում
Վարդաքար
հս-ամ եզրին
3 կմ հս
1979 թ.
Տուֆաշեն
հվ կողմում, բլրի գագաթին
գյուղի հվ-ամ մասում
վերակառ. 19 դ.
15-16 դդ.
ագուցված է եկեղեցու հս պատին
Կոթող Թուխ Մանուկ
Փանիկ
12-17 դդ.
Եկեղեցի Սբ. Աստվածածին (Տիրամայր)
1846 թ.
եկեղեցուն կից
եկեղեցուն կից է ամ-ից
Տապանաքար Պետրոս քաղաքապետի
Տապանաքար իշխան Լևոն Նահապետյանի
Տապանաքար Տեր Պետրոս Նահապետյանի
Հուշարձան Ա. Փանյանի
գյուղի մեջ, ակումբի դիմաց
Շենք ակումբի
19
ՓոքրՄանթաշ
1870 թ.
գյուղի հվ-աե եզրին
Լմբատավանք
Լմբատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։
Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (անցումը իրականացված է երկու շարք տրոմպներով), արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը կատարվել է հետագայում), պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։
Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, կառուցվել է 5-րդ դարում։ Արթիկը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է, որի համար ապացույց են հանդիսանում այդ տարածքում գտնվող բազմաթիվ կոթողները և հուշարձանները։ Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցին մեծագույն արժեքներից մեկն է, կան որոշ արձանագրություններ, ըոտ որոնց կարելի է ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի կեսերին։
Եկեղեցին խաչաձև հատակագծով և կենտրոնագագաթով կառույց է, որն արտաքնապես շատ նման է [[Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա)|Մաստարայի]] եկեղեցուն։ Արևելյան կողմերում կան քառակուսի հիմքով խորաններ, արևելյան պատերի մեջ կան աբսիդաձև փոքրիկ խորշեր։ Իսկ հյուսիսային կողմը խաչթև է, ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները՝ ներսից կիսակլոր, դրսից՝ բազմանիստ։ Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով։ Եկեղեցու աղոթասրահը ծածկված է եղել լայնանիստ գմբեթով, մեզ է հասել ավերված վիճակում։ Կա 2 մուտք, մեկը արևմտյան կողմից է և գլխավորն է, իսկ մյուսը՝ հարավից։ Հյուսիսային և արևմտյան ճակատները նման են միմյանց, և նիստերի անկյունները ընդգծված են զույգ կիսասյուներով։ Խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ։ Եկեղեցին Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆից է կառուցված։ Քարերի վրա չեն պահպանվել գրավոր արձանագրություններ, բայց որմնասյուների խոյակներն և պատուհանների պսակները քանդակված են տարբեր զարդանախշերով՝ խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև։
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին 1861 թվականին է կառուցվել: Մինչ խորհդային կարգերի հասատատումը, այն ամբողջ Արթիկի տարածաշրջանի համար որպես ուխտատեղի է ծառայել: Խոնարհվելուց հետո էլ ուխտավորների այցը եկեղեցի չի դադարել:Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ճարտարապետությամբ եզակի կառույց է: Թեև եկեղեցու մի պատին առկա արձանագրությամբ այն 1861 թվականին կառուցված շինություն է, սակայն եռանավ բազիլիկ կառուցվածքով ավելի շատ պատկանում է վաղ միջնադարին: Պահպանված կամարներն ու սյուները, դեպի խցեր տանող գաղտնի անցուղիները ևս վկայում են այն մասին, որ կառույցը շատ ավելի հին է: Նույնիսկ անզեն աչքով է հնարավոր տարբերել շինության՝ տարբեր դարերի պատկանելու փաստը: Ամենայն հավանականությամբ 1861թ. այն վերականգնվել է և ոչ թե կառուցվել:
Եկեղեցին Արթիկի թեմի եզակի խոնարհված եկեղեցիներից է: Այն ոչ միայն եզակի է իր կառուցվածքով, այլ նաև իր մեջ թաքնված գաղտնիքով՝ սյուների վրա տեղադրված կճուճներով, որոնցից մի քանիսն այս պահին էլ են պահպանված: Կճուճներով կառուցված եկեղեցիներ աշխարհում քիչ կան: Դրանք մի քանի նպատակների համար են տեղադրվել եկեղեցիների պատերի մեջ. եթե արտաքին պատի մեջ է, ապա ջերմամեկուսացման, իսկ ներսում ՝ ձայնադարձման և ծանր կոնստրուկցիաների բեռնաթափման համար:
Հառիճավանք
Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոցներ կան Վաղարշապատում և Սևանավանքում։
Սելջուկների արշավանքի ժամանակ (11-րդ դարի կեսեր) եկեղեցի բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատունն իր վրա պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։Ավանդություններից մեկի համաձայն էլ իշխանական օրիորդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Համալիրի հնագույն կառույցն է։ Կենտրոնագմբեթ, խաչաթև եկեղեցի է, որ դասվում է Մաստարայի տիպի հուշարձանների շարքը։ Վաղ միջնադարից պահպանվել են այս տիպի չորս կառույց՝ Մաստարան, Արթիկը, Հառիճը և Ոսկեպարը։
Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման ժամանակի մասին ոչ մի տվյալ չի պահպանվել։ Աբել Մխիթարյանցը եկեղեցին համարում է 10-րդ դարի կառույց։ Նա կրկնահարկ մատուռին վերաբերող Սարգիս ճոնի անթվական շինարարական արձանագրությունը սխալմամբ վերագրում է Սուրբ Գրիգոր եկեղեցուն՝ Սարգիս ճոնին համարելով 10-րդ դարի անձնավորություն։ Նույն կարծիքին է նաև Ս. Զալալյանցը։ Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով Ա. Մխիթարյանցի տվյալների վրա, կրկնում է վերջինիս տեսակետը, թեև կասկածի տակ է առնում արձանագրության թվագրման ճշտությունը։ Հետագա հետազոտողները, նկատի առնելով հուշարձանի հատակագծային լուծումը, այն համարում են 7-րդ դարի կառույց։Հուշարձանն իր բացարձակ չափերով Մաստարայի տիպի կառույցներից ամենափոքրն է։ Աբսիդները արտաքինից հնգանիստ են, ներսից կիսաշրջանաձև։ Գլխավոր մուտքը արևմտյան կողմից է։ Երկրորդ մուտքը՝ հարավից, սակայն ոչ թե աբսիդից, այլ անկյունային պատից։ Մուտքի այսօրինակ տեղադրությունը թելադրված է հարավային աբսիդի անմիջապես ժայռի եզրին կառուցված լինելու հանգամանքով։ Երրորդ մուտքը, որ բացվել է հետագայում անկյունային պատի վրա հյուսիսից, տանում է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթ։ Մուտքը բացվել է 19-րդ դարում։Եկեղեցին հարավ-արևմտյան կողմից ունի քառանկյուն հատակագծով մի ավանդատուն, որն իր չափերով չի ներդաշնակում եկեղեցու արտաքին հորինվածքին, և որոշ չափով խաթարում է կառուցվածքի միասնականությունը։ Եկեղեցին և ավանդատունը միաժամանակ են կառուցվել։ Դա պարզորոշ երևում է կառույցի պատերի շարվածքից և ներսից ու դրսից ավանդատան մուտքի բարավորի տեղադրությունից։Սուրբ Գրիգոր եկեղեցուն հետագայում հարավ-արևմուտքից կցվել է մի այլ ավանդատուն, որի վրա Սարգիս Ճոնը բարձրացրել է երկրորդ հարկի մատուռը։ Գմբեթն օրգանապես կապվում է աբսիդների ու անկյունային մասերի հետ։ Եկեղեցու արտաքինը կրել է բազմաթիվ փոփոխություններ։ Նորոգվել է արտաքին երեսապատը, ավելացվել է կրկնահարկ մատուռը, որը 12-րդ դարում արևմուտքից կցվել է զանգակատանը, ամբողջովին վերակառուցվել է եկեղեցու գմբեթը։ Դժվար է պատկերացնել կառույցի նախնական տեսքը, քանի որ այն բոլոր կողմերից շրջապատված է կից կառույցներով, իսկ հյուսիսից մտնում է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի ծավալի մեջ։Մեծ փոփոխություն է կրել Սուրբ Գրիգոր եկեղեցին 19-րդ դարի նորոգման ժամանակ։ Իրենց նախնական նիշից բարձրացվել են անկյունային մասերը՝ հյուսիսային կողմում, Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի պատի մեջ պահպանված զամբյուղաձև զարդաքանդակով քիվր։ Այս հատվածների և աբսիդների սկզբնական նիշից բարձրացված ծածկերը փակում են գմբեթի օղակաձև հիմքը, որի վբա բարձրացել է 16-նիստավոր թմբուկը։ Վերջինս վերանորոգվել է, դա երևում է երեսապատող քարի գույնից, շարվածքից։ Թմբուկը պսակված է եղել շրջանաձև, զամբյուղաձև զարդաքանդակ ունեցող քիվով, որը գրեթե ամբողջապես պահպանվել է։ Եկեղեցու ծածկերն ու վեղարը իրականացված են եղել կղմինդրով։ Ա. Մնացականյանը գտնում է, որ նիստավոր թմբուկից շրշանաձև քիվին անցումը արված է կղմինդրի ծածկը հեշտությամբ իրականացնելու նպատակով։ 1863 թվականի նորոգման ժամանակթմբուկի ծածկը արվել է կիսագնդի ձևով։
Կառույցը չի պահպանվել։ Այն հիմնովին ավերված է։ Սուրբ Գրիգոր եկեղեցու արևմտյան ճակատի վրա պահպանվել են այժմ գոյություն չունեցող շինության շաղախի հետքեր։
Գավիթը ունեցել է ուղղանկյունաձև հատակագիծ, հարել է Սուրբ Գրիգոր եկեղեցուն արևմուտքից և իր մեջ է առել վերջինիս արևմտյան աբսիդը։ Կառույցի հյուսիսային կողմում տեղավորված է եղել առանձնացված մի սենյակ։ Գավիթն ունեցել է երկթեք ծածկ։13-րդ դարում Սուրբ Գրիգոր եկեղեցու դեռևս կանգուն գավթին հյուսիսից կցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը՝ իր մեջ առնելով վերջինիս հյուսիս-արևելյան անկյունը, իսկ հարավից գրաստուն-դպրատունը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան ճակատին պահպանվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու գավթի հետ կցման հանգույցի ուրվագիծը։Հառիճավանքի Սուրբ Գրիգոր եկեղեցու գավիթը իր հատակագծային լուծումով ավելի մոտ է Գնդեվանքի գավթին։
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Նոր Կյանքում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դարեր), “Թուխ Մանուկ” մատուռը (X-XII դարեր), “Անտոնենց” (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դար “Տապան կոտրուկի արտեր” գյուղատեղիները։
Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի- Խիստ ուշագրավ այս հուշարձանը, որը հայտնի չէ, թե ով է կառուցել, կենտրոնագմբեթ կառուցվածք է՝ խաչաձև հատակագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Արևելյան խաչթևում կիսակլոր աբսիդը՝ ցածրիկ բեմով, մյուս խաչթևերը ուղղանկյուն են։ Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ վարդագույն տուֆաքարերով և կրաշաղախով, կառուցման հավանական ժամանակն է 7-րդ դարը։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ։ Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցի կառուցելու կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը, քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով՝ սողոմաքաշ երդիկի ձևով։ Հուշարձանի պատերին պահվել են մի քանի դժվարընթեռնելի արձանագրություններ՝ 909-1003-1010 թվականներով։ Եկեղեցու մոտ կան մի քանի հին շիրմաքարեր։ Գյուղի հյուսիսարևելակողմի բանջարանոցներում կա բազալտե մի մահարձան՝ բաղկացած պատվանդանից և կոթողից։ Կոթողը խաչքար է, նրա զարդաքանդակները բնորոշ են 10-11֊րդ դարերին։ Տեղացիք այդ մահարձանը «Հազամերխաչ» են կոչում․ առաջներում այն եղել է ուխտատեղի։
Գյուղի արևելյան եզրին՝ սարալանջի վրա, տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ իրենց դարաշրջանին համապատասխան ձևով մշակված գերեզմանաքարերից բացի խիստ ուշագրավ են խոյաձև տապանաքարերը։ Այստեղ որպես գերեզմանաքար օգտագործված են նաև խարչքարերի և կոթողների բեկորներ։ Գյուղի արևելակողմի ձորակում կուտակված են զանազան տեղերից բերված 10-12֊րդ դարերին բնորոշ քանդակազարդ խաչքարերի բազմաթիվ բեկորներ։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի արևելք կա «Անտոնենց խարաբեք » անունով բնակատեղի։
Պեմզաշենի Եռախորան եկեղեցի
Գտնվում է Պեմզաշեն գյուղի կենտրոնում, որը բաղկացած էիրար կից կառուցված վաղ միջնադարյան եկեղեցիների երեքեկեղեցիներից: Որպես IV–VII դդ. հուշարձանախումբ`հայկական ճարտարապետության պահպանված բացառիկ նմուշներից է: Հորինվածքային առանձնահատկություններով հնագույններից է: Համալիրի կենտրոնական եկեղեցին (VI դ.) եռախորան է`ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ, արտաքուստ ներառված ուղղանկյուն ծավալի մեջ: Սաքառաթև, գմբեթավոր փոքր կառույցներից միակն է, որի հորինվածքը արտաքուստպարփակված է ուղղանկյան մեջ: Կառուցված է սրբատաշ տուֆի մեծադիր քարերով: Քարերի վրա կան վարպետների նշանագրեր: Դեկորատիվ հարդարանքը բնորոշ է VI -VII դդ. Հայկական ճարտարապետությանը: Ուշագրավ է մուտքի քանդակազարդ բարավորը, որի վրա պատկերված է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, առջևում բազկատարած մեկենասի, վերևում հրեշտակների պատկերաքանդակներն են: Եռախորան եկեղեցուն հյուսիսիցկից է V դ. Միանավ մեծ բազիլիկը (սրահավորեկեղեցի), որը հուշարձանախմբի հնագույն կառույցն է: Հայտնաբերվել է 1970-ական թթ. պեղումների ընթացքում: Ներքուս տպայտաձև խորանով, արտաքուստ հնգանիստ, ուղղանկյուն հատակագծով սրահ է: Կառուցված է սրբատաշ տուֆի խոշոր քարերով: Պահպանվել են պատերի ստորին շարքերը և բազմաստիճա նոր մնախարիսխը: Եռախորան եկեղեցուն հարավիցկից է VI դ. Միանավ թաղածածկ փոքր եկեղեցին: Խորանը ներառված է ուղղանկյուն հատակագծի մեջ: Միակ մուտքը քանդակազարդ է: 1975-1976 թթ. իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգման և մաքրման աշխատանքներ:
«Կուլիանի» երկրագիտականթանգարան
ՀՀ Շիրակի մարզի Սպանդարյանի «Կուլիանի» երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2017 թվականի մարտի 25-ին: Այն ունի իր բաժինները. հնագույն-հինդարերի բաժին`բրոնզի դարի և ուրարտական շրջանի գտածոներ, զարդեր, զենքեր, կենցաղային իրեր և թագավորական խորհրդանշաններ: Նոր դարաշրջանը ներկայացնող բաժին. 1830թ մինչև 1920թ. բազմաթիվ գտածոներ և փաստաթղթեր, խորհրդային շրջանը և Երրորդ Հանրապետության բաժին, գյուղի միջնակարգ դպրոցի, ազգագրության և կիրառական արվեստի ու արխիվային փաստաթղթերի բաժիններ: Թանգարանն ունի բազմաթիվ այցելուներ ՀՀ-ից և արտերկրից՝ գիտնականներ, ուսուցիչներ, աշակերտներ և մշակութասեր հանրության այլ ներկայացուցիչներ: Իսկ գյուղի ամենարժեքավոր գտածոն և այցեքարտը Արգիշտի 1-ինի թողած ուրարտական սեպագիր արձանագրությունն է: Վերջինս վկայում են այն մասին, որ գյուղը բնակավայր է եղել նաև մինչ ուրարտական և ուրարտական շրջանու: Սեպագիր արձանագրությունը Արգիշտի առաջինը թողել է իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ` կառավարման երկրորդ տարում` այսինքն Ք.Ա 785 թվականին: Արձանագրության տեքստ ըհետևյալն է. «Ես` Արգիշտի արքաս` Մենուայիորդին, Խալդ Աստծո օգնությամբ Էրեբունիից արշավեցի Կուլիաինի ցեղի վրա, ճնշեցի ապստամբությունը, հիմնեցի բերդաքաղաք»: Արձանագրությունը գտել է տեղացի Ներսես Հարությունյանը, որի մասին հայտնել է Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանին: Վերջինս էլ հնագետ Ալեքսանդր Երիցյանին: 1884 թվականին առաջին անգամ այն վերծանել է անգլիացի հնագետ Սեյսը և խմբագրվել է «Արարատ» ամսագրում: Հետագայում շատ արշավախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից ուսումնասիրել են արձանագրությունը: Նիկողայոս Ադոնցը կազմել է ուրարտական արձանագրությունների ցանկը, որտեղ Ղուլիջանի արձանագրությունը 17-րդ տեղում է, տեքստը համառոտ է. «Ես` Արգիշտի թագավորս, գրավեցի Կուլիաինի երկիրը, Ալրուբանի քաղաքը»:
Թուխ Մանուկ կոթող
Տուֆաշենի պատմական հուշարձանների շարքում ոչ պակաս կարևոր արժեք է ներկայացնում Թուխ Մանուկ կոթողը (XII-XIII դդ.): Հայ ճարտարապետական մտքի խոշորագույն ներկայացուցիչ Թորոս Թորամանյանը խոսելով «Թուխ Մանուկ» մատուռի մասին նշում է, որ Տուֆաշեն-Արմտլու գյուղի մոտ` բարձր բլրի վրա, կան ախաքրիստոնեական մի ամրոց և, որ բլրի գագաթին միայն մի կտոր է մնացել այդ կիկլոպյան պատերից, սակայն այդ բլրի ստորոտում կա հնագույն մատուռանման մի մնացորդ` անշաղախ միմյանց վրա դրված հսկայական քարերով: Թ. Թորամանյանը մեկնաբանում է, որ հետագա քրիստոնյա հասարակությունը, օգտվելով այդ պատրաստի կիկլոպյան շինությունից, տարվա մեջ մի օր հատկացրել է ժողովրդական հավաքույթի համար` իբրև քրիստոնեական ուխտատեղի: Արմուտլու գյուղի ծայրին նշմարելի է գյուղացիների ձեռքով շինված մատուռանմանմի շինություն, որի կառուցման համար օգտագործել են գտնված քրիստոնեական հին հուշարձանների բեկորներ և, որին գյուղացիները Թուխ-Մանուկ անունն են տվել: Այդտեղ հավաքել են X-XI դարերի հատուկ քանդակազարդ քարեր, խոյակներ, պսակների բեկորներ, նույնպես նույն դարաշրջանին հատուկ խաչքարերի բեկորներ, նաև մի մեծ պատվանդան, որը, հավանաբար, VII դարիէ, և որի վրա կանգնեցված է եղել քառակուսի մի կոթող: Այս երևույթըն կատելի է գրեթե բոլոր հայկական գյուղերում և զարմանալի կերպով ամեն տեղմիևնույն Թուխ Մանուկ անունով է կոչվել: Թորոս Թորամանյանը հետագայում ևս փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում «Թուխ Մանուկ» և ո՞վ է այս «Թուխ Մանուկը». ավանդազրույցի համաձայն` հեթանոսական շրջանից մնացած պաշտամունքային երևույթ է, ոգի կամ սրբություն, որը քրիստոնեության շրջանում սրբագործվել է ևպահպանել իր հոգևորն շանակությունը: Դատելովայսամենից` Թորոս Թորամանյանը հանգել է հետևյալ եզրակացությանը. այն նախաքրիստոնեական շրջանում կառուցված կրոնական բնույթի փոքր շինություն է` ամենայն հավանականությամբ հերոսական գերեզման, որն անշուշտ վերաբերում է հերոսապաշտությանը:
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Լեռնակերտն Արթիկի տարածաշրջանի գյուղերից է: Լեռնակերտ գյուղում գտնվող եկեղեցին /պետ. ցուցիչ 7.46.8/ Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի (4-5-րդ.) կառույցներից է: 1893թ. Մառը, Լեռնակերտում տեսնելով հնագույն եկեղեցին, առանձնակի ուշադրություն է դարձնում նրա միանավ բազիլիկ կառուցվածքիվ րա, հիմնավորելով այն տեսակետը, որ նեղ և անհամեմատ երկայնական հատակագծով եկեղեցիները, իրենց պարզ ու խաչաձև լուծումներով մշակելու զարգացրել են հայկական ճարտարապետության թաղածածկ կառուցվածքների հնագույն և հիմնական տիպեր: Եկեղեցու խորանի կամարաղեղը պայտաձև է, իսկ ծածկը` երկլանջ և առանց գմբեթ: Եկեղեցու նեղ ճակատները պսակվում են եռանկյունի ճակտոններով` իրենց թեք և հորիզոնական ատամնավոր քիվերով: Եկեղեցու հյուսիսային պատի վրա երևում են մի քանի հունարեն տառեր, իսկ հարավային կողմում` կա հայերեն արձանագրություն: Ուսումնասիրությունները ցույց ե նտվել, որ Լեռնակերտի եկեղեցու շենքը հեթանոսական ծագում է ունեցել, քանի որ եկեղեցու հիմքերը դրված են անտաշ հսկայական որձաքարերի վրա և այդ մեծազանգվածս և որձաքարերն այսօր էլ երևումեն: Եկեղեցու մոտ պահպանվել են դարերի մի քանի խաչքարեր: Հայաստանի տարածքում հազվադեպ կարելի է հանդիպել 4-5 դարերի թվագրության եկեղեցական կառույցների: Լեռնակերտիս. Հովհաննես բազիլիկ եկեղեցին պահպանված եզակիներից է: Խորհրդային տարիներին այն ծառայել է, որպես գյուղի ամբար, որն էլ գուցե շինությունն ավերումից փրկելու պատճառ է եղել: 2004թ-ին բեյրութահայ բարերար Գոհար Խաչատուրեանի տրամադրած գումարներով եկեղեցին նորոգվել է, փոխվել է տանիքի փայտեծածկը: Հիմնանորոգումից հետո եկեղեցին վերաօծվել է: Ինչ վերաբերում է 5-րդ դարի կառույց սուրբ Հովհաննես եկեղեցուն, ապա Լեռնակերտի հոգեւոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նազարյան նասում է , որ եկեղեցին անաստվածության տարիների լուծը թոթափելուց հետո էլ իր հիմնական նպատակին չի ծառայել մինչ եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի առաջինայցը գյուղ:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Շիրակի մարզի Փանիկ[3] գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցման նախաձեռնությունը ստանձնել է Պետրոս Նահապետյանը 1846 թվականին։ Եկեղեցին կառուցված է հայկական տուֆից, տանիքը փայտաշեն է, ունի մեկ մուտք և ութ լուսամուտներ։ Մուտքի մոտ կա 2 գերեզման՝ Լևոն Նահապետյանի և Պետրոս Նահապետյանի։ Եկեղեցու վրա կարելի է տեսնել մի արձանագրություն, որտեղ գրված է եկեղեցու կառուցողի մասին․
«ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ ՈՍԿԵՐՔ ՏԷՐ ՊԵՏՐՈՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ
ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ ՔԱՋԱՀԱԻԱՏ ՇԻՆՈՂ ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՏԻՐԱՄՕՐ ԱՍՏՈՒԱԾ
ԵԿԵԱԼ ՏԱՄԲՆ ՅԱԼԱՇԿԵՐՏՈՒ Ի ՇԻՐԱԿ Ի ԶՈՒԱՐՃԱՁՈՐ ԳՒԻՂ ԿԱՊՈՅՏՆ
ԱՐԱԳԱԾՈՒ ԾՆ․ 13 ՅՈՒՆԻՍ 1761-1846․ ՅՈՒՆՈՒԱՐ 31»
19-րդ դարի կեսերին բավականին մեծ էր հայ կաթողիկեների թիվը Ռուսական կայսրության մեջ, հատկապես կովկասյան շրջաններում, այդ իսկ պատճառով Հռոմը բանակցությունների մեջ է մտել ցարական կառավարության հետ և արդյունքում 1847 թվականին Հռոմի Սուրբ Աթոռի և ռուսական կառավարության միջև կնքվել է մի համաձայնագիր, ըստ որի պետք է հիմնվեն Կաթողիկե Հայոց Առաքելական փոխանորդությունը, որը կլիներ Սարատովի լատին կաթողիկե եպիսկոպոսի իրավասության տակ։Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, իսկ 1939 թվականին արդեն վերածված է եղել պահեստի, սակայն ժողովուրդը մեծ բողոքի ալիք է բարձրացրել, որը ստիպել է եկեղեցին դատարկել և պահեստը տեղափոխել այլ տեղ։Ժամանակի ընթացքում եկեղեցին փլուզվել է, բայց 1967 թվականին Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ գյուղում սկսել են հանգանակություն հավաքել եկեղեցին վերակառուցելու համար, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Ալեքսան Օրդանյան, ով այդ ժամանակ կոլտնտնտեսության վարչության նախագահն էր։ 1986 թվականի հունիսի 20-ին սկսվել է եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որը գլխավորել է Սահակ Սալազարյանը։1971 թվականի դեկտեմբերի 5-ին շինարարությունը ավարտվել է։ 1991 թվականին գյուղ է եկել Կոմիտաս Վրդ․Մանուկյանը և սկսել է լայն գործունեություն ծավալել։ Հայր Կոմիտասը առաջին սկսել է եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները, որից հետո քանդել այնտեղ կառուցված 6 տները, և եկեղեցուն կից կառուցել է գեղեցիկ քահանայատուն։
Facebook
Location on Google Maps
YouTube