17.10.24
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի հրավեր
Շ
|
❗Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
15.10.24
ՇՄՆ <<Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է
|
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ` մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: 🌐Աղբյուրը`👉ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
|
|
14.10.24
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր ստորագրել են նվիրաբերության պայմանագիր
|
✅️Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր ստորագրել են նվիրաբերության պայմանագիր, որով նախատեսվում է Արթիկ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասը տրամադրել նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակին։ ✔️ՀՀ Կառավարության դեռ սեպտեմբերի 12-ի որոշմամբ նախատեսվել էր հողամասի նվիրատվությունը և այն ամրացվել էր մարզպետի աշխատակազմին` քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։ Նշենք, որ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով կենտրոնն ընդգրկվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում ծրագրում։ ✔️Համայնքն արդեն 1,5 հա հողհատկացումն արել ...
Մանրամասն |
|
14.10.24
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում
|
✅️Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։ ✔️Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը դիտարկել է Արթիկ քաղաքի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների ավարտական փուլում գտնվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են > ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 369 միլիոն 684 հազար դրամ։ Մուշեղ Մուրադյանը շրջել է կառույցներում, շինարարի հետ քննարկել յուրաքանչյուր աշխատանք և դիտարկել բոլոր աշխատանքները` ...
Մանրամասն |
|
13.10.24
Սպանդարյան գյուղում վերաօծվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
|
✅️Այսօր Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղում վերաօծվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ ներկա են եղել ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, ուժային կառույցների ղեկավարները։ Եկեղեցու վերաօծման կարգը կատարվել է հանդիսապետությամբ` Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանի, ձեռամբ` ...
Մանրամասն |
|
11.10.24
Հանրային քննարկման հրավեր
|
❗️2024 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե` քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) կայանալու է հանրային քննարկում` 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից համաֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմման նպատակով նախատեսված հետևյալ ծրագրերի վերաբերյալ` 🔸️Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և Գարեգին Նժդեհ փողոցի վերջնամասի մայթի կառուցում, 🔸️Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի > ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, 🔸️Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի 3 ՀՈԱԿ-ների` Գեղարվեստի դպրոցի, Միսաք Մանուշյանի ...
Մանրամասն |
|
11.10.24
Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը
|
✅️>,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ ✔️Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի երրորդ եռամսյակի կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն` հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 89 տոկոսով։ Ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 114.7 տոկոս, ամենացածրն անշարժ գույքի հարկն է` 72 տոկոս։ >,- ընդգծել է մարզպետը։ ✔️Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |