27.03.25
Կառավարության որոշմամբ` գումար է ուղղվել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգմանը
|
📝 Կառավարության որոշմամբ` 🛣 54 մլն 52 հազար դրամ գումար է ուղղվել Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինասավորմանը, շուրջ 4,9 կմ այս հատվածի աշխատանքներն ավարտված են։ 🛣 3 մլն 248 հազար դրամ գումար է ուղղվել Հ-21, /Հ-75/- Հոռոմ-Արթիկ -Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգմանը։ 🔍 Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
27.03.25
Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում նշվել է Թատրոնի միջազգային օրը
|
🎭 🎭 Այսօր Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում նշվել է Թատրոնի միջազգային օրը։Միջոցառմանը ներկա են եղել համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանը, Արման Աջամօղլյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։Հաստատության <<Մանկական օրինակելի թատրոն>> թատերախումբը բեմադրել է Մուշեղ Գալշոյանի <<Մամփրե արքան>>։ Թատերախմբի յուրաքանչյուր ներկայացում սպասված է հանդիսատեսի կողմից, իսկ գեղեցիկ և արտիստիկ խաղը հիացմունք է պատճառում թատերասերներին։Ներկայացման ավարտին Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հարությունյանը շնորհավորել է հանդիսատեսին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, <<Մանկական օրինակելի թատրոն>> ...
Մանրամասն |
|
27.03.25
Կառավարությունը 25 մլն 313 հազար դրամ գումար է հատկացրել Արթիկ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրին
|
📝 Կառավարության այսօրվա որոշմամբ` 25 մլն 313 հազար դրամ գումար է հատկացվել Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում ծրագրի` 🔹 ️️Լմբատ 1 թաղամասի` 23, 28, 29, 33, 🔹️ Լմբատ 2 թաղամասի` 4, 15, 17, 11, 16, 25, 🔹️ Շինարարների 7 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համաֆինանսավորմանը։ Աշխատանքներն ավարտված են, նշված 11 բազնաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգված են։ 🔍 Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
26.03.25
<<ՏԻՄ խաղա>> առցանց խաղ
|
Խաղի հղումը հետևյալն է` Tim game https://xn--y9aa2ai0aj9e.xn--y9a3aq/
|
|
24.03.25
Արթիկ համայնքի ղեկավարն ընդունել է Արթիկի երիտասարդների տան` Լեհաստանի Հանրապետություն մեկնող երիտասարդներին
|
🔰 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է Արթիկի երիտասարդների տան համակարգող Սոնա Պապոյանին, կենտրոնի շահառու երտասարդներ Ռուբեն Քերոբյանին, Էլեն Մկրտչյանին և նրանց ծնողներին։ Երիտասարդները բնապահպանական ծրագրի փորձի փոխանակման շրջանակում մեկնելու են Լեհաստանի Հանրապետության Օժիշ քաղաք։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ցանկացել է, որ երիտասարդներն արդյունավետ և բովանդակալից ժամանակ անցկացնեն Լեհաստանի Հանրապետությունում, մասնակցեն ուսումնական դասընթացներին, և իրենց ստացած գիտելիքներն ու ձեռք բերած փորձը դարձնեն կիրառելի իրենց և ընկերների շրջանում։
|
|
21.03.25
Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 31 նախագիծ։ Օրակարգի բոլոր նախագծերը նախօրոք քննարկվել էին ավագանու հանձնաժողովներում և ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 📽 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումն Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում է` /Artik municipality-YouTube/:
|
|
20.03.25
Արթիկի համայնքապետարանը նախատեսում է անցկացնել <<Հայոց լեզուն սեր է>> խորագրով մրցույթ
|
📚🎓 Արթիկի համայնքապետարանը, կարևորելով դպրոցականների շրջանում մայրենի լեզվի նկատմամբ հետաքրքրության մեծացումը, գարնանային արձակուրդից հետո կրթամշակութային ծրագրերի համատեքստում նախատեսում է անցկացնել <<Հայոց լեզուն սեր է>> խորագրով մրցույթ, որին մասնակցելու են Արթիկ համայնքի հիմնական դպրոցների աշակերտական թիմերը: 📚🎓 Միջոցառման նպատակն է խթանել դպրոցականների հետաքրքրությունը մայրենի լեզվի նկատմամբ, նպաստել գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը, կարևորել հայոց լեզուն` որպես ազգային ինքնության առանցքային տարր: 🔍 Մանրամասների համար զանգահարել Արթիկի համայնքապետարանի հանդիսությունների կազմակերպիչ Գայանե Աղաքարյանին` ☎️ 077-67-11-03:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |