04.09.25
Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի բաց մրցաշար
|
⚽️⚽️ Արթիկ համայնքում մեկնարկել է մինի ֆուտբոլի բաց մրցաշար։ Մինի ֆուտբոլի ավանդական դարձած մրցաշարին հաղթողի տիտղոսի համար պայքարելու են 12 ֆուտբոլային թիմեր Արթիկ համայնքի տարբեր բնակավայրերից։Թիմերն ընդգրկվել են երկու ենթախմբերում, իսկ յուրաքանչյուր ենթախմբից եզրափակիչ են դուրս գալու 4 թիմեր: ⚽️⚽️ Մրցաշարն անցկացվելու է Արթիկ քաղաքի, Պեմզաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ գյուղերի մինի ֆուտբոլի մարզադաշտերում։ Մրցաշարի նպատակն է նպաստել համայնքում ֆուտբոլի զարգացմանը, մարզական կյանքի աշխուժացմանը: ⚽️⚽️ Մրցաշարի բացնանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, գյուղերի վարչական ղեկավարներ, մարզասերներ:Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ ...
Մանրամասն |
|
01.09.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ.📖💐 Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, այդ պահից, ինչպես մեր ողջ երկիրը, այնպես էլ Արթիկ համայնքը սկսում է ապրել նոր, առանձնահատուկ ռիթմով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն` բացահայտելու գիտելիքի նոր ու զարմանահրաշ աշխարհը: Արթիկ համայնքի մեր ուսումնատենչ համերկրացիների հաջողություններն ու ձեռքբերումները հանրապետական, միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում մեզ ոգևորում են, ուրախացնում նաև հուշում` պետք է անել հնարավորը, որ կրթության բնագավառն ուշադրության պակաս չզգա։ Ցանկանում ...
Մանրամասն |
|
01.09.25
Արթիկ համայնքի ղեկավարը սեպտեմբերի 1-ին այցելել է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց
|
🔔📖 Այսօր Արթիկ համայնքի հանրակրթական դպրոցները և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատություններն իրենց դռներն են բացել աշակերտների և սաների առջև:Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի հետ այցելել է Արթիկ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց։Դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը շնորհավորել է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դպրոցը կտոնի նորակառույց շենքում։Համայնքի ղեկավարն անդրադարձել է համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, պատասխանել ուսուցիչների հարցերին։Գիտելիքի, գրի և դպրության օրը համայնքի ողջ տարածքում անցել ...
Մանրամասն |
|
28.08.25
28 մլն 153 հազար դրամ` Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում ծրագրին
|
📝 Կառավարությունը 28 մլն 153 հազար դրամ գումար է նախատեսել Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում/ ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
28.08.25
Շարունակվում են Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները
|
🚧🚧 Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Բաղրամյան փողոցում` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։Այսօր Բաղրամյան փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում մեկնարկել են խոշորահատիկ ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները։Համայնքի ղեկավարը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ տեղում քննարկել նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։Քննարկումների ժամանակ համայնքի ղեկավարը շեշտել է, որ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2025 թվականի ամենակարևոր և առանցքային սուբվենցիոն ծրագրերից է. շինարարը ...
Մանրամասն |
|
28.08.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
26.08.25
Արթիկ քաղաքի Տոնականյան 23 և 24 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում կառուցվում է մանկական խաղահրապարակ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Արթիկ քաղաքի Տոնականյան 23 և 24 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում։ Տոնականյան 23 և 24 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում համայնքային միջոցներով կառուցվում է մանկական խաղահրապարակ։ Ծրագրով նախատեսված է տարածքի բարեկարգում, խաղահրապարակի, մարզադաշտի կառուցում։ Նախատեսված է նաև տարածքի կանաչապատում, նստարանների և աղբամանների տեղադրում։ Համայնքի ղեկավարը հետևել է մեկնարկած աշխատանքներին, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ` կարևորելով, որ աշխատանքները կատարվեն որակով և ավարտվեն նախատեսված ժամկետում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |