20.12.24
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին
|
✅ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին, ԱԺ պատգամավորներին, համայնքապետերին, ուժային կառույցներին, հանրապետական գործադիր մյուս մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին:Նախարարն ընդգծել է, որ մեծ ծավալի աշխատանք կա անելու և վստահություն է հայտնել, որ ջանք գործադրելու արդյունքում հնարավոր կլինի լավ ցուցանիշներ ապահովել։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Մուշեղ Մուրադյանին և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին` նշելով, որ գնահատելի է Մուշեղ Մուրադյանի կատարած աշխատանքն ու ներդրումը Շիրակի մարզի ...
Մանրամասն |
|
20.12.24
Դեկտեմբերի 23-ին վառվելու են Արթիկ համայնքի գլխավոր տոնածառի լույսերը
|
🎄🎆Արթիկ համայնքի սիրելի՛ բնակիչներ. ️Դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ին, բոլորիդ հրավիրում ենք Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ` մասնակցելու համայնքի գլխավոր տոնածառի լույսերի վառմանը։ Միջոցառմանը հաջորդելու է սիրված երգիչների մասնակցությամբ համերգային ծրագիր։ Իրենց կատարումներով տոնական բարձր տրամադրությունն ապահովելու են Վարդան Ուռումյանը, Աշոտ Սարոյանը, Նորիկ Գրիգորյանը, Նարեկ Մշեցին։ Համերգային ծրագիրը վարելու է ասմունքող Սարգիս Սարգսյանը։ 🎄🎆Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
|
17.12.24
Արթիկ համայնքի ավագանու հերթական նիստի հրավեր
|
❗Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի դեկտեմբերիի 23-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
|
|
17.12.24
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
📝Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է եղել 9 նախագիծ, որոնք ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 🎞 Արթիկ համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը` հետևյալ հղումով 👉Արթիկի համայնքապետարան / Artik municipality-YouTube/
|
|
13.12.24
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստի հրավեր
|
❗Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ:
|
|
12.12.24
ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ`
Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Փանիկ, Հոռոմ, Սպանդարյան/ ծրագրին հատկացվել է 55 մլն 473 հազար դրամ
|
📝ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Արթիկ համայնքի թվով 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Փանիկ, Հոռոմ, Սպանդարյան/ ծրագրին հատկացվել է 55 մլն 473 հազար դրամ։ 🔍Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
12.12.24
Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը
|
✅️Դեկտեմբերի 11-ին Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը։ Բյուջեի նախագիծը ներկայացրել է Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը։ Ներկաներն իրենց հուզող հարցերն ու առաջարկություններն են ներկայացրել և ստացել սպառիչ պատասխաններ: Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծն ավագանու հաստատմանն է ներկայացվելու դեկտեմբերի 23-ին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |