27.06.25
ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնությունում Արթիկի մարզահամալիրի սաները գրավել են հաղթական տեղերը
|
🎗🏆🎗#Նոր_հաղթանակներ Հունիսի 22-ից 27-ը Երևանի <<Դինամո>> մարզադահլիճում կայացել է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները։ 🥇🥈🥉Մեր սաներից առաջին տեղը գրավել է Արազ Ասատրյանը, Տարոն Ափոյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Աբել Ղազարյանը` երրորդ։ Տղաների մարզիչներն են` Ռուբեն Առաքելյանը, Նարեկ Մաթևոսյանը և Արթուր Մխիթարյանը։ 🎗🏆🎗Շնորհավորում ենք մեր տղաներին, մարզչական կազմին, <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի տնօրինությանը` փայլուն հաղթանակն ապահովելու և Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։
|
|
26.06.25
Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը
|
🇦🇲🇦🇲 Այսօր` հունիսի 26-ին, Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը։ Արթիկ համայնքից հայկական բանակ են մեկնել 28 նորակոչիկներ։ Հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանն, Արթիկ համայնքի վարչական ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները, համայնքի բնակիչները։ Նորակոչիկներին իր օրհնությունն է հղել Տեր Սողոմոն Քահանա Մինասյանը` մաղթելով տղաներին բարի ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ։ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը ծառայության մեկնող տղաներին ցանկացել է, որ ծառայությունն անցնի խաղաղ երկնքի տակ և առանց փորձությունների։
|
|
25.06.25
Հունիսի 29-ին բացվելու է Լիլիթ Տոնականյանի հեղինակային ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը
|
🖌🖌 Տեղեկացնում ենք Արթիկ համայնքի արվեստասեր ազգաբնակչությանը, որ հունիսի 29-ին` ժամը 12:00-ին, Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան հարևանությամբ գտնվող Բարեկամության այգում բացվելու է Արթիկ համայնքի Փանիկ գյուղի արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի, գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի հեղինակային ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը։ Մուտքն ազատ է։
|
|
25.06.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Գաբայանին և պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Գաբայանին և ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարին է ներկայացվել <<Շիրակ>> ՋՕԸ-ի կողմից ջրային կոմիտե հասցեագրված ՀՀ Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի տեխնիկական վիճակի վատթարացման, մասնավորապես` ջրամբարի ֆիլտրացիոն ելքում և ջրթող խողովակաշարից հոսող ջրում կավային գրունտի առկայության մասին հիմնախնդիրը։Համայնքի ղեկավարին նաև տեղեկացվել է, որ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի կողմից կատարված նախնական ուսումնասիրությունների ...
Մանրամասն |
|
24.06.25
Տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստը
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի վերջին նիստը։ Օրակարգում ընդգրկված է եղել 23 նախագիծ։ Արթիկ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանի փակման կապակցությամբ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին կատարած աշխատանքի համար` ցանկանալով արդյունավետ աշխատանքային գործունեություն 2025 թվականի երկրորդ կիսամյակում ի շահ Արթիկ համայնքի։ Կանոնակարգի համաձայն` նստաշրջանը փակվել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ 📽 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումն`👉 Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում։
|
|
23.06.25
Արթիկ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը <<Դպրոցականների բասկետբոլի լիգա>> մարզական խաղերի եզրափակիչ փուլում գրավել է երկրորդ տեղը
|
🏆⛹️⛹️ Արթիկ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը <<Դպրոցականների բասկետբոլի լիգա>> մարզական խաղերի եզրափակիչ փուլում գրավել է երկրորդ տեղը։🏀⛹️⛹️ Երևանում` Սպորտի կառավարման կենտրոնի <<Միկա>> մարզահամալիրում, ավարտվել են ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող <<Դպրոցականների բասկետբոլի լիգա>> մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները։Հանդիպումներին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։🏀⛹️⛹️ Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբով` 10-12 տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև 4 փուլով` համայնքային, մարզային, միջմարզային ...
Մանրամասն |
|
21.06.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ բուժաշխատողներ.💊🩺 Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ:Ձեր մասնագիտությունն այն քչերից է, որը մեզանում առանձնակի է գնահատվում, և դուք, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու երախտիքով լի վերաբերմունքը։ Այսօր ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով` ևս մեկ անգամ արժևորվում է մեր կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաթանկը` առողջությունը, հաճախ նաև կյանքը: 💊🩺 Դուք, անմնացորդ նվիրումով աշխատելով, երկրի համար օրհասական պահերին, ցավը սրտում, ձեր կյանքն անգամ չեք խնայում` մարդկային կյանքեր փրկելու համար:Վստահ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |