20.07.25
Հուլիսի 18-ին մեկնարկել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաք։
|
Հուլիսի 18-ին մեկնարկել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաք։Արթիկ համայնքը Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի հետ կապված է բարեկամության և համագործակցության հուշագրով, իսկ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը Վոդզիսլավ Սլյոնսկի է մեկնել քաղաքապետ Մեչիսլավ Կեցայի պաշտոնական հրավերով` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին։Այցը կրում է ինչպես պաշտոնական, այնպես էլ մշակութային, ճանաչողական բնույթ, որի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացել է զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող պատմաճարտարապետական կենտրոններին, կրթական և մշակութային կենտրոնների գործունեությանը:Անան Ոսկանյանի և Մեչիսլավ Կեցայի հանդիպման ...
Մանրամասն |
|
16.07.25
Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 6 նախագիծ, որոնք ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 📽 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումն`👉 Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում։
|
|
15.07.25
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստի հրավեր
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի հուլիսի 16-ին` ժամը 14:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստը:
|
|
14.07.25
Ամառային զորակոչն Արթիկ համայնքում այսօր շարունակվել է
|
🇦🇲🇦🇲 Ամառային զորակոչի շրջանակում այսօր Արթիկ համայնքի նորակոչիկների նոր խումբ է մեկնել Հայկական բանակ։ Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները։ Տղաներին օրհնություն հղելով` Արթիկի Թեմի հոգևոր հովիվը մաղթել է նրանց խաղաղ ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ։
|
|
11.07.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝Հուլիսի 10-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
11.07.25
Արթիկ քաղաքում մեկնարկել և ընթացքի մեջ են հունիսի 14-ին ուժեղ պտտահողմից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները
|
🏗🏗 Արթիկ քաղաքում մեկնարկել և ընթացքի մեջ են հունիսի 14-ին ուժեղ պտտահողմից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ 🏗🏗 Պտտահողմից հետո Արթիկի համայնքապետարանը համայնքային սեփական միջոցներից գումար է հատկացրել, հրատապ կարգով մրցույթ հայտարարել և սկսել պտտահողմից տուժած բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ ❗️❗️Ուժեղ պտտահողմից վնասված բնակելի տների, գյուղատնտեսական, հասարակական նշանակության շինությունների տվյալներն, օրենքով սահմանված կարգով, ներկայացվել են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ։
|
|
09.07.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ տեղի ունեցած Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին
|
📝Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ տեղի ունեցած Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին:✔️Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին կիսամյակի կատարմանը։ Ըստ մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի, հուլիսի 1-ի դրությամբ մարզում սեփական եկամուտները կատարվել են 89,3 %-ով։ Ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը` 126.5 տոկոս։ ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2025-ի առաջին կիսամյակում նախատեսված 5 մլրդ 348 մլն դրամ <<Դոտացիան>> ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Մարզի համայնքներին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |