12.05.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը, ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանը, Մանեի խմբակավարներ Անի Աղաքարյանը և Անի Գրիգորյանը
|
📝Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը, ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանը, Մանեի խմբակավարներ Անի Աղաքարյանը և Անի Գրիգորյանը։Մանեն Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում մասնակցել է <<Ոսկե Աֆրոդիտե 2025>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին 2 անվանակարգերում` <<Նկարչություն>> և <<Պար>>`<<Նկարչություն>> անվանակարգում արժանանալով <<Մեծ մրցանակի>>, իսկ <<Պար>> անվանակարգում գրավելով 1-ին պատվավոր տեղը։Համայնքի ղեկավարը շնորհավորել է Մանեին, ՀՈԱԿ-ի տնօրենին, Մանեի խմբակավարներին, մաղթել նոր հաջողություններ արվեստի բնագավառում` շեշտելով, որ շնորհալի, ...
Մանրամասն |
|
11.05.25
Արթիկ համայնքի նկարիչների հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդես
|
🎨🖌🖌 Տեղեկացնում ենք Արթիկ համայնքի արվեստասեր ազգաբնակչությանը, որ մայիսի 16-ին` ժամը 14:00-ին, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում բացվելու է Արթիկ համայնքի նկարիչների հեղինակային ստեղծագործությունների ցուցահանդեսը։ 🖼 Ցուցահանդեսում ներկայացված են լինելու` 🖌 Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի, 🖌 Երվանդ Բիչախչյանի, 🖌 Մեխակ Էլբակյանի, 🖌 Սամվել Մարտիրոսյանի, 🖌 Դավիթ Դավթյանի, 🖌 Եսայի Մեյրոյանի հեղինակային ստեղծագործությունները։ Մուտքն ազատ է։
|
|
10.05.25
Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը
Կիպրոսում մասնակցել է <<Ոսկե Աֆրոդիտե 2025>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին
|
💃🎗🎨#Նոր_հաղթանակներ Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան սան Մանե Թազայանը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում մասնակցել է <<Ոսկե Աֆրոդիտե 2025>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին։ 💃🎨 Մանեն մրցույթ-փառատոնին մասնակցել է 2 անվանակարգերում` <<Նկարչություն>> և <<Պար>>, գրավել է հաղթական տեղեր. <<Նկարչություն>> անվանակարգում արժանանացել է <<Մեծ մրցանակի>>, իսկ <<Պար>> անվանակարգում գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը։ 🎗🏆Շնորհավորում ենք Մանեին, ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Վարդանյանին, Մանեի խմբակավարներ Անի Գրիգորյանին և Անի Աղաքարյանին` հաղթանակն ապահովելու և Արթիկ համայնքի անունը բարձր պահելու համար։
|
|
09.05.25
Հարգանքի տուրքի մատուցում Արթիկ համայնքում մայիսի 9-ին
|
📝 Մայիսի 9-ին` Հաղթանակի և Խաղաղության օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին, Արթիկի քաղաքային պանթեոնում։Հարգանքի տուրքի մատուցման և ծաղկեդրման արարողությունից հետո Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում` <<Հայու տեսակը` Մախլուտո>> խորագրով` նվիրված Հաղթանակի և Խաղաղության ...
Մանրամասն |
|
08.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ
|
Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, մարտական ընկերներ. Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա առթիվ: Երկրապահն եղել է մեր ազգային բանակի հիմքն ու հիմնաքարը և նրա անձնազոհության և նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կայացած, հզոր և փորձություններին դիմակայելու պատրաստ զինված ուժեր։ Խոնարհվելով մեր բոլոր նահատակված հերոսների շիրիմների առջև` ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս... Շնորհավոր տոնդ, Երկրապահ։
|
|
08.05.25
Մայիսի 9-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
☑️ Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, միջոցառումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով`✔Ժամը 10:30-ին` ծաղիկների խոնարհում Արթիկի քաղաքային պանթեոնում (Արթիկ քաղաքի գերեզմանատան հարակից տարածք),✔Ժամը 11:00-ին` ծաղիկների խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, որից հետո քայլերթ Արթիկի Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան փողոց, ծաղիկների խոնարհում Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, ծաղիկների խոնարհում Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին:✔Ժամը 12:00-ին` միջոցառում Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում` <<Հայու տեսակը` Մախլուտո>> խորագրով` ...
Մանրամասն |
|
08.05.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝️ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական և աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |