«ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի համաձայն, 2025թ. հունիսի 11-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218