ՀՀՇՄ Արթիկի համայնքապետարանում 29/04/2025թ. ժամը 12։00–ին տեղի կունենա ՀՀՇՄ Արթիկ համայնքի բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից անշարժ գույքերի աճուրդ-վաճառք 2 լոտով:
Լոտ 1. 08-002-0040-0211 կադաստրային ծածկագրով, 0,01448 հա մակերեսով, ՀՀՇՄ Արթիկ համայնք ք. Արթիկ Մ. Գորկու փողոց 13/3 հողամաս հասցե՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը` 724000 ՀՀԴ:
Լոտ 2. 08-002-0057-0212 կադաստրային ծածկագրով, 0,008 հա մակերեսով, ՀՀՇՄ Արթիկ համայնք ք. Արթիկ Ս. Շահումյան փողոց 13/2 հողամաս հասցե՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը՝ 280000 ՀՀԴ:
Նախավճարը՝ մեկնարկային գնի 50%–ի չափով, մասնակցության վճարը՝ 10000 ՀՀԴ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Անշարժ գույքերի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունումը մինչև 23/04/2025թ. ժամը 18:00-ին: Մանրամասները՝ +244 5 20 21 հեռախոսահամարով: