Համաձայն<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 17-Նորոշմամբ հաստատված կարգի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Արթիկ համայնքի 2025 թ. բյուջեի նախագծի հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վեր հանելու և առաջնահերթ հիմնախնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Մենք ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա ս/թդեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-17:00-ն, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Բյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները և կարծիքները կարող եք գրավոր ներկայացնել 2024թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ՝ այն ուղարկելով artikmun@mail.ru էլ.հասցեին:
Հասցե` ՀՀՇՄ Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հր. 1, 1-ին հարկ, նիստերի դահլիճ: