Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 17-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Արթիկ համայնքի 2024 թ. բյուջեի նախագծի հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վեր հանելու և առաջնահերթ հիմնախնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Մենք ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-17:00-ն, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հասցե` Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, .Ազատության հր.1, 1-ին հարկ, նիստերի դահլիճ:
Բյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները և կարծիքները կարող եք գրավոր ներկայացնել 2023թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ այն ուղարկելով artikmun@mail.ru էլ.հասցեին:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
Նախագիծը՝ առդիր էլեկտրոնային նյութում